Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նեփի՝ Լեքիի որդի


Նեփի՝ Լեքիի որդի

Մորմոնի Գրքում՝ Լեքիի և Սարիայի արդարակյաց որդին (1 Նեփի 1.1–4; 2.5): Նեփին մեծ հավատք ուներ Աստծո խոսքի հանդեպ (1 Նեփի 3.7) և դարձավ մեծ մարգարե, հիշատակարաններ վարող և առաջնորդ իր ժողովրդի համար:

1 Նեփիի գիրքը

1-ին գլխից մինչև 18.8-ը հիմնականում նկարագրվում է Լեքի մարգարեի և նրա ընտանիքի հեռանալը Երուսաղեմից: Նրանք ճամփորդում էին դատարկ անապատներով, մինչև որ ծովին հասան: 1 Նեփի 18.9–23-ը պատմում է դեպի խոստումի երկիր նրանց ծովային ճամփորդության մասին, ինչպես որ թելադրել էր Տերը, չնայած Լամանի և Լեմուելի ապստամբությանը: 19–22-րդ գլուխները պատմում են հիշատակարաններ վարելու Նեփիի նպատակի մասին (1 Նեփի 6.1–6; 19.18), որն էր՝ համոզել բոլորին, որ հիշեն Տիրոջը՝ իրենց Քավչին: Նա վկայակոչեց Եսայիային (1 Նեփի 20–21) և մեկնաբանեց Եսայիայի պատգամը, հույս ունենալով, որ բոլորը կգան Հիսուս Քրիստոսի ճանաչմանը, որպես իրենց Փրկիչ և Քավիչ (1 Նեփի 22.12):

2 Նեփիի գիրքը

1–4-րդ գլուխները պարունակում են Լեքիի մահից առաջ նրա վերջին ուսմունքներից և մարգարեություններից մի քանիսը, այդ թվում՝ իր որդիներին և նրանց հետնորդներին օրհնելը: 5-րդ գլուխը բացատրում է, թե ինչու Նեփիացիները բաժանվեցին Լամանացիներից: Նեփիացիները մի տաճար կառուցեցին, ուսուցանում էին Մովսեսի օրենքը և հիշատակարաններ էին վարում: 6–10-րդ գլուխները պարունակում են Հակոբի՝ Նեփիի կրտսեր եղբոր խոսքերը: Հակոբը վերաքննել է Հուդայի պատմությունը և մարգարեացել Մեսիայի մասին՝ որոշ մաս վերցնելով Եսայիա մարգարեի գրություններից: 11–33-րդ գլուխներում Նեփին արձանագրել է իր վկայությունը Քրիստոսի մասին, Հակոբի վկայությունը, մարգարեություններ վերջին օրերի վերաբերյալ և մի քանի գլուխներ Հին Կտակարանի Եսայիայի գրքից:

Նեփիի թիթեղները