Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ծննդոց


Ծննդոց

Ծննդոց նշանակում է «ծագում» կամ «սկիզբ»: Ծննդոց գիրքը Հին Կտակարանի առաջին գիրքն է և գրվել է Մովսես մարգարեի կողմից: Այն պատմում է շատ բաների սկզբի մասին, ինչպիսիք են՝ երկրի ստեղծումը, կենդանիների և մարդու տեղավորումը երկրի վրա, Ադամի և Եվայի անկումը, ավետարանի հայտնությունն Ադամին, ցեղերի և ազգերի սկիզբը, տարբեր լեզուների ծագումը Բաբելոնում և Աբրահամական ընտանիքի սկիզբը, որը հիմք դրեց Իսրայելի տան հաստատմանը: Ծննդոցում շեշտվում է Հովսեփի դերը որպես Իսրայելի պահապան:

Վերջին օրերի հայտնությունները հաստատում և պարզաբանում են Ծննդոցի արձանագրությունները (1 Նեփի 5; Եթեր 1; Մովսես 1–8; Աբր. 1–5):

Ծննդոց գրքի Ա–Դ գլուխները պատմում են աշխարհի ստեղծման և Ադամի ընտանիքի զարգացման մասին: Ե–Ժ գլուխներում գրված է Նոյի պատմությունը: ԺԱ–Ի գլուխները պատմում են Աբրահամի և նրա ընտանիքի մասին, մինչև Իսահակի ժամանակը: ԻԱ–ԼԵ գլուխները կենտրոնացած են Իսահակի ընտանիքի վրա: ԼԶ գլուխը պատմում է Եսավի և նրա ընտանիքի մասին: ԼԷ–Ծ գլուխները պատմում են Հակոբի ընտանիքի մասին և նկարագրում են Հովսեփի վաճառվելը Եգիպտոս և նրա դերն Իսրայելի տունը փրկելիս: