Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Սամուել՝ Հին Կտակարանի Մարգարե


Սամուել՝ Հին Կտակարանի Մարգարե

Եղկանայի և Աննայի որդին՝ Սամուելը, ծնվեց ի պատասխան իր մոր աղոթքների (Ա Թագավորաց Ա): Որպես երեխա՝ նա հանձնվել էր Հեղի քահանայապետի խնամակալությանը Սելովի խորանում (Ա Թագ. Բ.11; Գ.1): Երիտասարդ տարիքում Տերը Սամուելին մարգարե կանչեց (Ա Թագ. Գ): Հեղիի մահից հետո Սամուելը դարձավ Իսրայելի մեծ մարգարեն ու դատավորը և երկրում վերականգնեց օրենքը, կարգ ու կանոնը և կանոնավոր կրոնական երկրպագությունը (Ա Թագ. Դ.15–18; Է.3–17):

Ա Թագ. ԻԸ.5–20-ում պատմություն կա, որտեղ Սավուղ թագավորի խնդրանքով Ենդովրի մի վհուկի կողմից Սամուելը ետ է բերվում մեռելներից: Այդ տեսիլքը չէր կարող Աստծուց լինել, որովհետև ոչ մի վհուկ կամ ոգիների որևէ այլ միջնորդ չի կարող ազդեցություն ունենալ մարգարեի վրա, որպեսզի մարգարեն հայտնվի նրա խնդրանքով (Ա Թագ. ԻԸ.20; ԼԱ.1–4):

Սամուելի Ա և Բ գրքերը

Որոշ Աստվածաշնչերում Սամուելի Ա և Բ գրքերը մեկ գիրք են: Մյուսներում երկու գիրք են: Հայերեն Աստվածաշնչում Սամուելի Ա և Բ գրքերը կոչվում են նաև Թագավորաց Ա և Բ գրքեր: Գրքերի բովանդակության համար, Տե՛ս «Թագավորաց» թեման: