Զգայական, Զգայականություն Տե՛ս նաև Մաքրաբարոյություն; Շնություն; Պոռնկություն; Սեռական անբարոյականություն; Ցանկանալ Ցանկասիրություն կամ տենչանք դեպի անիրավ ֆիզիկական հաճույքը, հատկապես դեպի սեռական անբարոյականությունը: Նրա տիրոջ կինն աչք գցեց Հովսեփի վրա, Ծն. ԼԹ.7. Ով որ մի կնկա վրա մտիկ տա նրան ցանկանալով, արդեն շնություն է անում, Մատ. Ե.28 (3 Նեփի 12.28). Հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որ կռվում են հոգու դեմ, Ա Պետ. Բ.11. Մարմնի ցանկությունը և աչքերի ցանկությունը Հորից չեն, Ա Հովհ. Բ.16. Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից, Ալմա 39.9. Սուրբ օրենքներն օրինազանցելով՝ մարդը դարձավ զգայական, ՎևՈՒ 20.20. Եթե մարդիկ շնություն անեն իրենց սրտում, նրանք չեն ունենա Հոգին, ՎևՈՒ 63.16. Վերջ տվեք ձեր բոլոր հեշտասեր ցանկություններին, ՎևՈՒ 88.121. Մարդիկ սկսեցին լինել մարմնական, զգայական և դիվական, Մովսես 5.13 (Մոսիա 16.3; Մովսես 6.49).