Սուրբ գրքերում օգտագործվող իմաստով, ընտանիքը բաղկացած է ամուսնուց և կնոջից, երեխաներից, իսկ երբեմն՝ այլ ազգականներից, որոնք ապրում են միևնույն տանը կամ ընտանեկան մեկ ղեկավարի ներքո: Ընտանիք կարող է լինել նաև միայնակ ծնողը երեխաների հետ, ամուսինը և կինն առանց երեխաների, կամ նույնիսկ միայնակ ապրող մեկ անձնավորությունը:
Ընդհանուր սուրբ գրություններ
Քեզանով երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն, Ծն. ԺԲ.3 (Ծն. ԻԸ.14 ; Աբր. 2.11 ).
Ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ընտանիքների համար, Երեմ. ԼԱ.1 .
Քո փառքը կլինի սերունդների շարունակությունը հավիտյան, ՎևՈՒ 132.19 .
Ես կտամ նրան հավերժական կյանքերի պսակներ հավերժական աշխարհներում, ՎևՈՒ 132.55 .
Զավակների կնքումը ծնողների հետ ժամանակների լրության մեծ աշխատանքի մի մասն է, ՎևՈՒ 138.48 .
Ծնողների պարտականությունները
Աբրահամը կպատվիրի իր երեխաներին, և նրանք կպահեն Տիրոջ ճանապարհը, Ծն. ԺԸ.17–19 .
Այս խոսքերը ջանասիրաբար ուսուցանիր քո երեխաներին, Բ Օր. Զ.7 (Բ Օր. ԺԱ.19 ).
Նա, ով սիրում է իր որդուն, խրատում է նրան, Առակ. ԺԳ.24 (Առակ. ԻԳ.13 ).
Կրթիր երեխային, թե ինչ ճանապարհով պիտի գնա, Առակ. ԻԲ.6 .
Ուրախությամբ ապրիր քո սիրելի կնոջ հետ, Ժող. Թ.9 .
Քո բոլոր զավակները Տիրոջ կողմից ուսուցանված կլինեն, Ես. ԾԴ.13 (3 Նեփի 22.13 ).
Մեծացրեք նրանց Տիրոջ ուսմունքով, Եփես. Զ.1–4 (Ենովս 1.1 ).
Եթե մեկն իրենների համար խնամք չտանի, նա հավատքից ուրացած է, Ա Տիմ. Ե.8 .
Նա հորդորեց նրանց սիրող ծնողի ողջ զգացումով, 1 Նեփի 8.37 .
Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել, 2 Նեփի 25.26 .
Նրանց ամուսիններն ու նրանց կանայք սիրում են իրենց երեխաներին, Հակոբ 3.7 .
Սովորեցրեք նրանց՝ սիրել մեկը մյուսին ու ծառայել մեկը մյուսին, Մոսիա 4.14–15 .
Դուք պետք է պաշտպանեք ձեր ընտանիքներն ընդհուպ մինչև արյունահեղություն, Ալմա 43.47 .
Աղոթեք ձեր ընտանիքներում, որպեսզի ձեր կանայք և ձեր զավակները կարողանան օրհնվել, 3 Նեփի 18.21 .
Ծնողները պետք է ուսուցանեն ավետարանն իրենց երեխաներին, ՎևՈՒ 68.25 .
Ամեն տղամարդ պարտավոր է ապահովել իր ընտանիքը, ՎևՈՒ 75.28 .
Բոլոր երեխաներն իրավունք ունեն աջակցվելու իրենց ծնողների կողմից, ՎևՈՒ 83.4 .
Մեծացրեք ձեր երեխաներին լույսի և ճշմարտության մեջ, ՎևՈՒ 93.40 .
Կարգի բեր քո սեփական տունը, ՎևՈՒ 93.43–44, 50 .
Քահանայություն կրողներն ուրիշների վրա պետք է ազդեն միայն անկեղծ սիրով, ՎևՈՒ 121.41 .
Երեխայի պարտականությունները
Պատվիր քո հորը և քո մորը, Ել. Ի.12 .
Լսիր, որդյակս, քո հոր խրատը, Առակ. Ա.8 (Առակ. ԺԳ.1 ; ԻԳ.22 ).
Հիսուսը հնազանդ էր իր ծնողներին, Ղուկ. Բ.51 .
Հիսուսը կատարեց իր Հոր կամքը, Հովհ. Զ.38 (3 Նեփի 27.13 ).
Հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով, Եփես. Զ.1 (Կող. Գ.20 ).
Եթե երեխաներն ապաշխարեն, դու պիտի մեկդի դնես քո զայրույթը, ՎևՈՒ 98.45–48 .
Եվայի հավատարիմ դուստրերը պաշտում էին ճշմարիտ և կենդանի Աստծուն, ՎևՈՒ 138.38–39 .
. Վարդապետություն և Ուխտերը ներկայացնում է ամուսնական հարաբերությունների և ընտանիքի հավերժական բնույթը: Սելեստիալ ամուսնությունը և ընտանեկան միավորի շարունակությունն ամուսիններին և կանանց հնարավորություն է տալիս դառնալ աստվածներ (ՎևՈՒ 132.15–20 ):