Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Օրենք
նախորդ հաջորդ

Օրենք

Աստծո պատվիրաններն ու կանոնները, որոնց վրա են հիմնված բոլոր օրհնություններն ու պատիժները երկնքում և երկրի վրա: Նրանք, ովքեր հնազանդվում են Աստծո օրենքներին, ստանում են խոստացված օրհնությունները: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ մարդիկ պետք է նաև հնազանդվեն, պատվեն և աջակցեն պետության օրենքներին (ՀՀ 1.12):

Մովսեսի օրենքը նախապատրաստական օրենք էր՝ տղամարդկանց և կանանց Քրիստոսի մոտ բերելու համար: Այն սահմանափակումների, հրամանների և արարողությունների օրենք էր: Այսօր Քրիստոսի օրենքը, որը լրացրեց Մովսեսի օրենքը, ավետարանի լրիվությունն է, կամ «ազատության կատարյալ օրենքը» (Հակ. Ա.25):