Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ենովս՝ Հակոբի որդի


Ենովս՝ Հակոբի որդի

Մորմոնի Գրքում՝ Նեփիացի մարգարե և հիշատակարանները պահող, որն աղոթեց և իր մեղքերին թողություն ստացավ՝ Քրիստոսի հանդեպ իր հավատքի միջոցով (Ենովս 1.1–8): Տերը Ենովսի հետ ուխտեց, որ Մորմոնի Գիրքն առաջ կբերի Լամանացիների համար (Ենովս 1.15–17):

Ենովսի գիրքը

. Գիրք՝ Մորմոնի Գրքում, որը պատմում է Տիրոջն ուղղված Ենովսի աղոթքի մասին՝ իր ներման համար, իր ժողովրդի և ուրիշների համար: Տերը նրան խոստացավ, որ Մորմոնի Գիրքը կպահպանվի և ապագայում կտրվի Լամանացիներին: Չնայած գիրքը միայն մեկ գլուխ է պարունակում, այնուամենայնիվ, այն զորավոր պատմության հիշատակում է մի մարդու մասին, որն աղոթքով փնտրում էր իր Աստծուն, ապրում էր Աստծո պատվիրաններին հնազանդ, և նախքան մահանալը հրճվում էր Քավչի մասին իր գիտելիքով: