Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Վարդապետություն եվ Ուխտեր


Վարդապետություն եվ Ուխտեր

Վերջին օրերի աստվածային հայտնությունների և ոգեշնչված հայտարարությունների մի ժողովածու: Տերը դրանք տվել է Ջոզեֆ Սմիթին և նրան հաջորդողներից շատերին՝ Աստծո արքայությունը վերջին օրերին երկրի վրա հաստատելու և կանոնակարգելու համար: «Վարդապետություն և Ուխտերը» Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սուրբ գրքերի օրինակելի աշխատություններից մեկն է՝ «Աստվածաշնչի», «Մորմոնի Գրքի» և «Թանկագին Մարգարիտի» հետ մեկտեղ: Սակայն «Վարդապետություն և Ուխտերը» եզակի գիրք է, քանի որ այն հնադարյան փաստաթղթերի թարգմանություն չէ. Տերը տվել է այդ հայտնություններն իր ընտրյալ մարգարեներին, արդի օրերում, որպեսզի վերականգնի իր արքայությունը: Հայտնություններում լսվում է Տեր Հիսուս Քրիստոսի մեղմ, բայց հաստատուն ձայնը (ՎևՈՒ 18.35–36):

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «Վարդապետություն և Ուխտերը» Եկեղեցու հիմքն է այս վերջին օրերին, և տրվել է ի օգուտ աշխարհի (ՎևՈՒ 70.նախադրություն): Նրանում գտնվող հայտնությունները Տիրոջ երկրորդ գալստի համար ճանապարհ պատրաստելու աշխատանքի սկիզբն են՝ ի կատարումն աշխարհի սկզբից ի վեր բոլոր սուրբ մարգարեների խոսքերի: