Վախը կարող է ունենալ երկու իմաստ. (1) վախենալ Աստծուց՝ նշանակում է ակնածանք և պատկառանք ունենալ նրա հանդեպ և հնազանդվել նրա պատվիրաններին. (2) վախենալ մարդուց, մահկանացու վտանգներից, ցավից և չարիքից, նշանակում է երկյուղել և սոսկալ դրանցից:
Իրավ այստեղ Աստծո վախը չկա, Ծն. Ի.11 .
Քո Տեր Աստծուց վախեցիր, Բ Օր. Զ.13 (Հես. ԻԴ.14 ; Ա Թագ. ԺԲ.24 ).
Վախով ծառայեք Տիրոջը, Սաղ. Բ.11 .
Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Սաղ. ՃԺԱ.10 .
Վախեցիր Տիրոջից և հեռացիր չարից, Առակ. Գ.7 .
Աստծուց վախեցողների համար լավ կլինի, Ժող. Ը.12 .
Ձեր անձի փրկությունը գործեք ահով ու դողալով, Փիլ. Բ.12 .
Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, Հայտ. ԺԴ.7 (ՎևՈՒ 88.104 ).
Մարգարեները շարունակ սթափեցնում էին մարդկանց, որպեսզի նրանց պահեն Տիրոջ երկյուղի մեջ, Ենովս 1.23 .
Ալման և Մոսիայի որդիներն ընկան գետնին, քանզի Տիրոջ երկյուղը պատել էր նրանց, Ալմա 36.7 .
Երկյուղով ու դողալով իրագործեք ձեր անձնական փրկությունը, Մորմ. 9.27 .
Ես պիտի վրդովեմ նրանց, ովքեր չեն վախենում ինձանից, և այնպես անեմ, որ նրանք դողան, ՎևՈՒ 10.56 .
Նա, ով երկյուղում է ինձանից, պիտի սպասի Մարդու Որդու գալստյան նշաններին, ՎևՈՒ 45.39 .
. Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, Ծն. ԻԶ.24 (Ես. ԽԱ.10 ).
Տերը մեզ հետ է. նրանցից մի վախեցեք, Թվ. ԺԴ.9 .
Մի վախենա. որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, Դ Թագ. Զ.16 .
Չեմ վախենա, թե ինչ կանի մարմինը, Սաղ. ԾԶ.4 .
Մի վախեցեք մարդկանց նախատինքից, Ես. ԾԱ.7 (2 Նեփի 8.7 ).
Աստված չի տվել մեզ երկչոտության հոգի, Բ Տիմ. Ա.7 .
Կատարյալ սերը հեռացնում է վախը, Ա Հովհ. Դ.18 (Մոր. 8.16 ).
Հելամանի որդիները մահից չէին վախենում, Ալմա 56.46–48 .
Մահվան վախը լցնում է ամբարիշտների կուրծքը, Մորմ. 6.7 .
Մի վախեցեք, թե ինչ կարող է անել մարդը, Մոր. 8.16 .
Դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց, ՎևՈՒ 3.7 (ՎևՈՒ 30.1, 11 ; 122.9 ).
Մի վախեցեք բարիք գործել, ՎևՈՒ 6.33 .
Ով որ պատկանում է իմ եկեղեցուն, վախենալու կարիք չունի, ՎևՈՒ 10.55 .
Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա, ՎևՈՒ 38.30 .
Ձեր վրայից հանեք նախանձն ու վախը, ՎևՈՒ 67.10 .
Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, ՎևՈՒ 68.6 .
Մի վախեցեք ձեր թշնամիներից, ՎևՈՒ 136.17 .