Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Առաքյալ


Առաքյալ

Այն կոչումը, որը Հիսուսը տվեց Տասներկուսին, որոնց նա ընտրեց և կարգեց, որ լինեն իր մերձավոր աշակերտներն ու օգնականները երկրային իր ծառայության ժամանակ (Ղուկ. Զ.13; Հովհ. ԺԵ.16): Նա առաջ ուղարկեց նրանց, որ իր ներկայացուցիչները լինեն և ծառայեն նրա փոխարեն դեպի երկինք իր համբարձվելուց հետո: Ե՛վ հնում, և՛ այսօր, վերականգնված Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումում, Առաքյալը Հիսուս Քրիստոսի հատուկ վկան է ողջ աշխարհում՝ նրա աստվածայնության և մեռելներից նրա հարության մասին վկայելու համար (Գոր. Ա.22; ՎևՈՒ 107.23):

Առաքյալների ընտրությունը

Առաքյալներն ընտրվում են Տիրոջ կողմից (Հովհ. Զ.71; ԺԵ.16):