Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Տոհմաբանություն


Տոհմաբանություն

Գրառում, որը ցույց է տալիս ընտանիքի սերունդների հաջորդական ծագումը: Տոհմաբանությունը սուրբ գրքերում հատկապես կարևոր է եղել այն դեպքերում, երբ քահանայության պաշտոններն ու որոշակի օրհնությունները սահմանափակված են եղել՝ տրվելով որոշակի ընտանիքի (Ծն. Ե; Ժ; ԻԵ; ԽԶ; Ա Մն. Ա–Թ; Եզր. Բ.61–62; Նեեմ. Է.63–64; Մատ. Ա.1–17; Ղուկ. Գ.23–38; 1 Նեփի 3.1–4; 5.14–19; Հարոմ 1.1–2): Վերականգնված Եկեղեցում այսօր Եկեղեցու անդամները շարունակում են հետազոտել իրենց ընտանիքի ծագումնաբանությունը, մասնակիորեն, որպեսզի պատշաճ ձևով պարզեն մահացած նախնիների ինքնությունը, որպեսզի կարողանան փրկության արարողություններ կատարել իրենց նախնիների համար: Այդ արարողություններն ուժ են ստանում այն մահացած անձանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը հոգիների աշխարհում (ՎևՈՒ 127, 128):