Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Անեծք, Անեծքներ


Անեծք, Անեծքներ

Անեծքը՝ սուրբ գրքերում, աստվածային օրենքի գործադրումն է, որը թույլ է տալիս կամ բերում է դատաստաններ և դրանց հետևանքները՝ իրերի, անձանց, կամ մարդկանց վրա՝ գլխավորապես անիրավության հետևանքով: Անեծքներն Աստվածային սիրո և արդարադատության արտահայտություն են: Դրանք կարող են իջեցվել անմիջապես Աստծո կողմից կամ հայտարարվել նրա լիազորված ծառաների կողմից: Երբեմն անեծքների իրական պատճառները հայտնի են միայն Աստծուն: Բացի այդ, անիծված վիճակ են ապրում նրանք, ովքեր գիտակցաբար չեն հնազանդվում Աստծուն, և այդպիսով, Տիրոջ Հոգին հեռացնում են իրենցից:

Տերը կարող է հեռացնել անեծքն անձից կամ մարդկանցից՝ առ Հիսուս Քրիստոս նրանց հավատքի և ավետարանի օրենքներին ու արարողություններին նրանց հնազանդվելու շնորհիվ (Ալմա 23.16–18; 3 Նեփի 2.14–16; ՀՀ 1.3):

Անարգանք

. Անիծել նշանակում է նաև անպատիվ, հայհոյող կամ արհամարհական լեզու օգտագործել: