Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հովնան


Հովնան

Հին Կտակարանի մարգարե, որը Տիրոջ կողմից կանչվեց ապաշխարություն քարոզելու Նինվե քաղաքին (Հովն. Ա.1–2):

Հովնանի գիրքը

Գիրք Հին Կտակարանում, որը պատմում է Հովնանի կյանքի փորձառության մասին: Հավանաբար, Հովնանն ինքը չի գրել գիրքը: Հովնանի գրքի հիմնական գաղափարն այն է, որ Եհովան թագավորում է ամենուրեք և իր սերը չի սահմանափակում մեկ ազգով կամ ժողովրդով:

Ա գլխում Տերը կանչեց Հովնանին, որ քարոզի Նինվեում: Տիրոջ պատվիրանը կատարելու փոխարեն, Հովնանը նավակով փախավ, և մի մեծ ձուկ կուլ տվեց նրան: Բ գլխում Հովնանն աղոթեց Տիրոջը, և ձուկը փսխեց նրան չոր հողի վրա: Գ գլուխն արձանագրում է, որ Հովնանը գնաց Նինվե և մարգարեացավ նրա անկման մասին: Ինչևէ, ժողովուրդն ապաշխարեց: Դ գլխում Տերը Հովնանին հանդիմանեց, որ նա բարկացել էր, որ Տերը փրկեց ժողովրդին:

Հիսուսն ուսուցանել է, որ Հովնանի կուլ գնալը ձկանը նախանշան էր հենց իր՝ Հիսուսի մահվան և հարության համար: (Մատ. ԺԲ.39–40; ԺԶ.4; Ղուկ. ԺԱ.29–30):