Տասանորդ, Տասանորդել Տե՛ս նաև Ընծա; Փող Մարդու տարեկան եկամուտի տասներորդ մասը, որը տրվում է Տիրոջը Եկեղեցու միջոցով: Տասանորդի հիմնադրամներն օգտագործվում են՝ եկեղեցիներ և տաճարներ կառուցելու, միսիոներական աշխատանքին աջակցելու և Աստծո արքայությունը երկրի վրա կառուցելու համար: Աբրահամն իր ամեն ունեցվածքից տասանորդ տվեց Մելքիսեդեկին, Ծն. ԺԴ.18–20 (Եբր. Է.1–2, 9; Ալմա 13.15). Բոլոր տասանորդը Տիրոջն է. այն սուրբ է Տիրոջ համար, Ղև. ԻԷ.30–34. Ամեն եկամուտից անպատճառ տասանորդ տուր, Բ Օր. ԺԴ.22, 28. Նրանք առատորեն բերեցին ամեն բանի տասանորդը, Բ Մն. ԼԱ.5. Մի՞թե մարդ կկողոպտի Աստծուն: Ի՞նչ բանում ենք քեզ կողոպտում՝ Տասանորդում և ընծայում, Մաղ. Գ.8–11 (3 Նեփի 24.8–11). Նա, ով տասանորդ է վճարում, չի այրվի նրա գալստի ժամանակ, ՎևՈՒ 64.23 (ՎևՈՒ 85.3). Տիրոջ տունը կկառուցվի նրա ժողովրդի տասանորդով, ՎևՈՒ 97.11–12. Տերը հայտնել է տասանորդի օրենքը, ՎևՈՒ 119. Տասանորդը պետք է տնօրինվի խորհրդով, ՎևՈՒ 120.