Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ուխտի տապանակ


Ուխտի տապանակ

Ուխտի Տապանակը, որը հայտնի է նաև որպես Եհովայի Տապանակ և Վկայության Տապանակ, փայտից պատրաստված երկարավուն սնդուկ, կամ արկղ էր՝ ներսից և դրսից ոսկով պատված: Այն Իսրայելացիների կրոնական ամենահին և ամենասրբազան խորհրդանիշն էր: Քավություն կոչվող դրա կափարիչը համարվում էր Եհովայի երկրային բնակավայրը (Ել. ԻԵ.22): Խորանը կառուցելուց հետո, տապանակը դրվեց Սրբությանց Սրբության մեջ՝ կառույցի ամենասուրբ վայրում (Գ Թագ. Ը.1–8):