Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Սիոն


Սիոն

Սրտով մաքուրները (ՎևՈՒ 97.21): Սիոն նշանակում է նաև այն տեղը, որտեղ ապրում են սրտով մաքուրները: Ենովքի և նրա ժողովրդի կողմից կառուցած քաղաքը, որն, ի վերջո, երկինք էր վերցվել արդարության շնորհիվ, կոչվում էր Սիոն (ՎևՈՒ 38.4; Մովսես 7.18–21, 69): Վերջին օրերին Սիոն անունով մի քաղաք կկառուցվի Ջեկսոն գավառի մոտ՝ Միսսուրիում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), որտեղ կհավաքվեն Իսրայելի ցեղերը (ՎևՈՒ 103.11–22; 133.18): Սրբերին խորհուրդ է տրվում կառուցել Սիոնն այնտեղ, որտեղ նրանք ապրում են աշխարհում: