Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մելքիսեդեկյան Քահանայություն
նախորդ հաջորդ

Մելքիսեդեկյան Քահանայություն

Մելքիսեդեկյան Քահանայությունը բարձրագույն կամ մեծագույն քահանայությունն է. Ահարոնյան Քահանայությունն ավելի ցածր քահանայությունն է: Մելքիսեդեկյան Քահանայությունը ներառում է Եկեղեցու հոգևոր օրհնությունների բանալիները: Բարձրագույն քահանայության արարողությունների միջոցով, աստվածայնության զորությունը բացահայտվում է մարդկանց (ՎևՈՒ 84.18–25; 107.18–21):

Այս բարձրագույն քահանայությունն Աստված սկզբում հայտնեց Ադամին: Բոլոր տնտեսությունների հայրապետներն ու մարգարեներն ունեցել են այդ իշխանությունը (ՎևՈՒ 84.6–17): Սկզբում այն կոչվել է Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու կարգի: Հետագայում այն հայտնի դարձավ որպես Մելքիսեդեկյան Քահանայություն (ՎևՈՒ 107.2–4):

Երբ Իսրայելի զավակները չապրեցին Մելքիսեդեկյան Քահանայության արտոնությունների և ուխտերի համեմատ, Տերը վերցրեց ավելի բարձր օրենքը և տվեց նրանց ավելի ցածր քահանայությունն ու ավելի ցածր օրենքը (ՎևՈՒ 84.23–26): Դրանք կոչվեցին Ահարոնյան Քահանայություն և Մովսեսի օրենք: Երբ Հիսուսը եկավ երկիր, նա վերականգնեց Մելքիսեդեկյան Քահանայությունը հրեաների համար և սկսեց կառուցել Եկեղեցին նրանց մեջ: Սակայն քահանայությունը և Եկեղեցին կրկին կորսվեցին ուրացության հետևանքով: Հետագայում դրանք վերականգնվեցին Ջոզեֆ Սմիթ կրտսերի միջոցով (ՎևՈՒ 27.12–13; 128.20; ՋՍ–Պ 1.73):

Մելքիսեդեկյան Քահանայության մեջ մտնում են երեցի, քահանայապետի, հայրապետի, Յոթանասունականի և Առաքյալի պաշտոնները (ՎևՈՒ 107): Մելքիսեդեկյան Քահանայությունը միշտ կլինի Աստծո արքայության բաղկացուցիչ մասը երկրի վրա:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը բարձրագույն կամ Մելքիսեդեկյան Քահանայության նախագահն է, և նա կրում է Աստծո արքայությանը պատկանող բոլոր բանալիները երկրի վրա: Նախագահի կոչումը տվյալ ժամանակաշրջանում կրում է միայն մեկ մարդ, և նա միակ մարդն է երկրի վրա, որը լիազորված է գործածելու քահանայության բոլոր բանալիները (ՎևՈՒ 107.64–67; ՎևՈՒ 132.7):