Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Լամանացիներ


Լամանացիներ

Մի խումբ մարդիկ, Մորմոնի Գրքում, որոնցից շատերը Լեքիի ավագ որդի Լամանի հետնորդներն էին: Նրանք կարծում էին, թե Նեփիի և նրա հետնորդների կողմից խաբվել են (Մոսիա 10.11–17): Այդ պատճառով նրանք ապստամբում էին Նեփիացիների դեմ և հաճախ մերժում ավետարանի ուսմունքները: Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի ծննդից ոչ շատ առաջ, Լամանացիներն ընդունեցին ավետարանը և դարձան ավելի արդարակյաց, քան Նեփիացիները (Հել. 6.34–36): Ամերիկյան աշխարհամասը Քրիստոսի այցելությունից երկու հարյուր տարի անց և՛ Լամանացիները, և՛ Նեփիացիները դարձան ամբարիշտ և սկսեցին պատերազմել մեկմեկու դեմ: Ք.ծ.հ. մոտ 400 թվականին Լամանացիներն ամբողջովին բնաջնջեցին Նեփիացիների ազգը: