Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հակոբոս՝ Զեբեդեոսի որդի


Հակոբոս՝ Զեբեդեոսի որդի

Իր մահկանացու ծառայության ժամանակ Հիսուսի կողմից ընտրված Տասներկու Առաքյալներից մեկը: Նա Հովհաննեսի եղբայրն էր: Նա այն երեք Առաքյալներից մեկն էր, որոնք ընտրվել էին՝ Հիսուսի հետ լինելու մի քանի իրադարձությունների ժամանակ. Հայրոսի աղջկան կենդանացնելիս (Մար. Ե.37), Կերպարանափոխվելիս (Մատ. ԺԷ.1; Մար. Թ.1; Ղուկ. Թ.28) և Գեթսեմանիում (Մատ. ԻԶ.37; Մար. ԺԴ.33): Պետրոսի և Հովհաննեսի հետ նա երկրի վրա վերականգնեց Մելքիսեդեկյան Քահանայությունը՝ կարգելով Ջոզեֆ Սմիթին (ՎևՈՒ 27.12; 128.20; ՋՍ–Պ 1.72):