Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Զոհաբերություն
նախորդ հաջորդ

Զոհաբերություն

Հնում զոհաբերությունը նշանակում էր մի բան կամ մեկին սուրբ դարձնել: Ներկայումս այն սկսել է գործածվել ինչ-որ բանից հրաժարվելու կամ Տիրոջ և նրա թագավորության համար աշխարհիկ բաներից զրկվելու իմաստով: Տիրոջ Եկեղեցու անդամները պետք է պատրաստակամ լինեն՝ զոհաբերելու ամեն բան Տիրոջ համար: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «կրոնը, որը չի պահանջում զոհաբերել ամեն բան, երբեք բավական զորություն չի ունենա զարգացնելու այն հավատքը, որն անհրաժեշտ է կյանքի և փրկության համար»: Հավերժության տեսանկյունից՝ զոհաբերությամբ ձեռք բերված օրհնություններն ավելի մեծ են, քան ցանկացած բան, որից հրաժարվում ենք:

Այն բանից հետո, երբ Ադամը և Եվան դուրս էին գցվել Եդեմի պարտեզից, Տերը նրանց տվեց զոհաբերության օրենքը: Այդ օրենքը ներառում էր անասունների արու առաջնեկներին մատուցում անելը: Այդ զոհաբերությունը խորհրդանշում էր այն զոհաբերությունը, որը պիտի արվեր Աստծո Միածին Որդու կողմից (Մովսես 5.4–8): Այդ սովորությունը շարունակվեց մինչև Հիսուս Քրիստոսի մահը, որը վերջ դրեց կենդանիների զոհաբերությանը, որպես ավետարանի արարողություն (Ալմա 34.13–14): Այսօր՝ Եկեղեցում, անդամները ճաշակում են հաղորդության հացը և ջուրը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի զոհաբերության: Այսօր Քրիստոսի Եկեղեցու անդամներին խնդրվում է նաև, որպես զոհաբերություն՝ մատուցել կոտրված սիրտ և փշրված հոգի (3 Նեփի 9.19–22): Դա նշանակում է, որ նրանք խոնարհ են, ապաշխարող և պատրաստակամ՝ հնազանդվելու Աստծո պատվիրաններին: