Հարստություն կամ առատություն: Տերը Սրբերին խորհուրդ է տալիս չփնտրել աշխարհիկ հարստություններ, բացի միայն բարիք գործելու համար: Նախքան աշխարհիկ հարստություններ որոնելը, Սրբերը պետք է որոնեն Աստծո արքայությունը, որը ներառում է հավերժության հարստությունները (Հակոբ 2.18–19 ):
Եթե հարստությունը շատանա, սիրտ մի դրեք նրա վրա, Սաղ. ԿԲ.10 .
Օգուտ չունի հարստությունը բարկության օրը, Առակ. ԺԱ.4 .
Իր հարստությանը հուսացողը վայր կընկնի, Առակ. ԺԱ.28 .
Անունը հարստությունից ավելի ընտիր է, Առակ. ԻԲ.1 .
Ինչքան դժվար է, որ հարստություններ ունեցողները մտնեն Աստծո արքայությունը, Մար. Ժ.23 (Ղուկ. ԺԸ.24–25 ).
Արծաթասիրությունն ամեն չարիքի արմատն է, Ա Տիմ. Զ.10 .
Վայ հարուստներին, որոնք արհամարհում են աղքատներին և նրանց գանձն իրենց աստվածն է, 2 Նեփի 9.30 .
Արդարներն իրենց սրտերը չէին դնում հարստության վրա, այլ կիսվում էին բոլորի հետ, Ալմա 1.30 .
Ժողովուրդն սկսեց հպարտանալ հարստությունների պատճառով, Ալմա 4.6–8 .
Ժողովուրդը սկսեց տարբերվել դասերով՝ ըստ իրենց հարստությունների, 3 Նեփի 6.12 .
Հավերժության հարստությունները
Որքա՜ն հաճախ ես կանչեցի ձեզ հավերժական կյանքի հարստություններով, ՎևՈՒ 43.25 .
Հավերժության հարստություններն իմն են՝ տալու համար, ՎևՈՒ 67.2 (ՎևՈՒ 78.18 ).