Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Որդեգրում


Որդեգրում

Սուրբ գրքերում խոսվում է երկու ձևի որդեգրման մասին:

1) Անձը, որը ծագումով Իսրայելացի չէ, դառնում է Աբրահամի ընտանիքի և Իսրայելի տան անդամ՝ հավատալով Հիսուս Քրիստոսին, ապաշխարելով, ընկղմամբ մկրտվելով և ստանալով Սուրբ Հոգին (2 Նեփի 31.17–18; ՎևՈՒ 84.73–74; Աբր. 2.6, 11):

2) Բոլորը, ովքեր ստացել են ավետարանի փրկարար արարողությունները, դառնում են Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը՝ շարունակ հնազանդվելով նրա պատվիրաններին (Հռովմ. Ը.15–17; Գաղ. Գ.24–29; Դ.5–7; Մոսիա 5.7–8):