Իրադարձություններ կամ փորձառություններ, որոնք Աստված տալիս է մարդկանց, ցույց տալու համար, որ իր գործում ինչ-որ կարևոր բան է կատարվել կամ շուտով պետք է կատարվի: Փրկչի երկրորդ գալստի համար շատ նշաններ են մարգարեացվել, որոնք կիրականանան վերջին օրերին: Այդ ազդանշանները հավատարիմ մարդկանց թույլ են տալիս ճանաչել Աստծո ծրագիրը, զգուշանալ և նախապատրաստվել:
Տիրոջ տան սարը հաստատ կլինի սարերի գլխին, Ես. Բ.2–3 .
Տերը դրոշակ է բարձրացնելու և հավաքելու է Իսրայելը, Ես. Ե.26 (2 Նեփի 15.26–30 ).
Արեգակը խավար է լինելու և լուսինը չի ցոլացնելու իր լույսը, Ես. ԺԳ.10 (Հովել Գ.15 ; ՎևՈՒ 29.14 ).
Մարդիկ զանց կանեն օրենքը և կխափանեն հավիտենական ուխտը, Ես. ԻԴ.5 .
Նեփիացիները պիտի խոսեն, ինչպես փոշուց դուրս եկող մի ձայն, Ես. ԻԹ.4 (2 Նեփի 27 ).
Իսրայելը զորությամբ պիտի հավաքվի, Ես. ԽԹ.22–23 (1 Նեփի 21.22–23 ; 3 Նեփի 20–21 ).
Աստված մի թագավորություն կհաստատի, որը չի կործանվի, Դան. Բ.44 (ՎևՈՒ 65.2 ).
Պատերազմներ, երազներ և տեսիլքներ կնախորդեն Երկրորդ Գալստյանը, Հովել Բ .
Բոլոր ազգերը կհավաքվեն Երուսաղեմի դեմ պատերազմելու, Զաք. ԺԴ.2 (Եզեկ. ԼԸ–ԼԹ ).
Օրը կգա, որը թոնրի պես կայրի, Մաղ. Դ.1 (3 Նեփի 25.1 ; ՎևՈՒ 133.64 ; ՋՍ–Պ 1.37 ).
Մեծ աղետներ կլինեն նախքան Երկրորդ Գալուստը, Մատ. ԻԴ (ՋՍ–Մ 1 ).
Պողոսը նկարագրել է ուրացությունը և վտանգավոր ժամանակները վերջին օրերին, Բ Տիմ. Գ–Դ .
Երկու մարգարեներ կսպանվեն և հարություն կառնեն Երուսաղեմում, Հայտ. ԺԱ (ՎևՈՒ 77.15 ).
Վերջին օրերին ավետարանը կվերականգնվի հրեշտակների սպասավորությամբ, Հայտ. ԺԴ.6–7 (ՎևՈՒ 13 ; 27 ; 110.11–16 ; 128.8–24 ).
Բաբելոնը կհաստատվի և կընկնի, Հայտ. ԺԷ–ԺԸ .