Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հելաման՝ Հելամանի որդի
նախորդ հաջորդ

Հելաման՝ Հելամանի որդի

Մարգարե և մատենագիր Մորմոնի Գրքում, որն ուսուցանեց Նեփիացիներին: Նա կրտսեր Ալմայի թոռն էր և այն Նեփիի հայրը, որին զորություն էր տրվել բոլոր տարրերի վրա (Հել. 5–10): Իր որդի Նեփիի հետ Հելամանը գրեց Հելամանի գիրքը:

Հելամանի գիրքը

1–2-րդ գլուխները ներկայացնում են քաղաքական մեծ հուզումների մի ժամանակաշրջան: 3–4-րդ գլուխներում արձանագրվում է, որ Հելամանը և Մորոնիան՝ Նեփիացիների բանակի գլխավոր զորապետը, ի վերջո կարողացան խաղաղության հասնել որոշ ժամանակ: Սակայն, չնայած այդ լավ մարդկանց առաջնորդությանը, ժողովուրդը չափազանց աճել էր ամբարշտության մեջ: 5–6-րդ գլուխներում Նեփին թողեց դատավորական աթոռը, ինչպես արել էր Ալման՝ իր պապը, որպեսզի ուսուցանի ժողովրդին: Որոշ ժամանակ մարդիկ ապաշխարեցին: 6–12-րդ գլուխներում, սակայն, Նեփիացի ժողովուրդը դարձավ ամբարիշտ: Եզրափակիչ գլուխները՝ 13–16-ը, արտասովոր պատմություն են պարունակում մի մարգարեի մասին, որի անունն էր Սամուել Լամանացի, որը կանխավ պատմեց Փրկչի ծննդի ու խաչելության մասին, և այն նշանների մասին, որոնք կբնորոշեն այդ իրադարձությունները: