Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Արյուն


Արյուն

Հին Իսրայելացիների մոտ և ներկայիս շատ ազգերի մոտ համարվում է կյանքի աղբյուրը, կամ բոլոր մարմինների կենսական ուժը: Հին Կտակարանի ժամանակներում Տերը Իսրայելին արգելել էր արյունը որպես կերակուր օգտագործելը (Ղև. Գ.17; Է.26–27; ԺԷ.10–14):

Զոհաբերության քավիչ ուժն արյան մեջ էր, քանի որ արյունը համարվում էր կյանքի էական մասը: Կենդանիների զոհաբերությունը, Հին Կտակարանում, ավելի ուշ Հիսուս Քրիստոսի կատարած մեծ զոհաբերության խորհրդանիշն էր (Ղև. ԺԷ.11; Մովսես 5.5–7): Հիսուս Քրիստոսի քավիչ արյունն ապաշխարողին մաքրում է մեղքերից (Ա Հովհ. Ա.7):