Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Դպիր


Դպիր

Հին և Նոր Կտակարաններն այս տերմինն օգտագործում են որոշ տարբերությամբ. (1) Հին Կտակարանում դպիրի անմիջական պարտականությունն էր՝ արտագրել սուրբ գրքերը (Երեմ. Ը.8): (2) Դպիրները հաճախ են նշվում Նոր Կտակարանում և երբեմն կոչվում են օրինականներ կամ օրենքի վարդապետներ: Նրանք օրենքն ավելացնում էին մանրամասնություններով և համապատասխանեցնում իրենց ժամանակի պայմաններին (Մատ. ԺԳ.52; Մար. Բ.16–17; ԺԱ.17–18; Ղուկ. ԺԱ.44–53; Ի.46–47):