Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Խաչելություն


Խաչելություն

Պատժի հռոմեական ձև, որն ընդունված էր Նոր Կտակարանի ժամանակներում, ըստ որի անձը մահվան էր ենթարկվում՝ խաչին կապելով կամ գամելով նրա ձեռքերն ու ոտքերը: Սովորաբար այդպես վարվում էին ստրուկների և ստորագույն հանցագործների հետ: Խաչելությանը սովորաբար նախորդում էր խարազանելը կամ մտրակելը (Մար. ԺԵ.15): Խաչվող անձին սովորաբար ստիպում էին տանել իր խաչը մինչև պատժի վայրը (Հովհ. ԺԹ.16–17): Նրա հագուստները սովորաբար վերցնում էին դատավճիռն իրականացրած զինվորները (Մատ. ԻԷ.35): Խաչն այնպես էր դրվում հողի մեջ, որ անձի ոտքերը միայն մեկ-երկու ոտնաչափ էր հողից բարձր լինում: Զինվորները հետևում էին խաչին, մինչև որ խաչված անձը մահանում էր, ինչը երբեմն մինչև երեք օր տևում էր (Հովհ. ԺԹ.31–37):

Հիսուս Քրիստոսը խաչվեց, որովհետև անհավատների մի խումբ խարդախությամբ նրան մեղադրեցին Կեսարի դեմ խռովության մեջ և աստվածանարգության մեջ, որովհետև նա ասում էր, որ Աստծո Որդին է: Հիսուսին ծիրանի հանդերձ հագցրին (Հովհ. ԺԹ.2), փշերից պսակ դրեցին և այլ վիրավորանքներ հասցրեցին (Մատ. ԻԶ.67; Մար. ԺԴ.65):