Սուրբ գրքերում աչքը հաճախ օգտագործվում է որպես Աստծո լույսն ընդունելու մարդու կարողության խորհրդանիշ: Մարդու աչքը նաև խորհրդանշաբար ցույց է տալիս հոգևոր վիճակ և Աստծո բաների հասկացողություն:
Տիրոջ պատվիրանները մաքուր են՝ աչքերը լուսավորող, Սաղ. ԺԹ.8 .
Հիմարներն աչքեր ունեն, բայց չեն տեսնում, Երեմ. Ե.21 (Մար. Ը.18 ).
Մարմնի լույսն աչքն է, Մատ. Զ.22 (Ղուկ. ԺԱ.34 ; 3 Նեփի 13.22 ; ՎևՈՒ 88.67 ).
Երանելի են ձեր աչքերը, որովհետև տեսնում են, Մատ. ԺԳ.16 .
Ձեր հասկացողության աչքերը կբացվեն, Եփես. Ա.17–18 .
Վայ իրենց աչքում իմաստուններին, 2 Նեփի 15.21 (Ես. Ե.21 ).
Նրանք սկսեցին ծոմ պահել և աղոթել, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեն, Մոսիա 27.22 .
Սատանան կուրացրեց նրանց աչքերը, 3 Նեփի 2.2 .
Ոչ ոք զորություն չի ունենա առաջ բերելու Մորմոնի Գիրքը, եթե դա չարվի Աստծո փառքին նվիրված աչքով, Մորմ. 8.15 .
Հոգու զորությամբ մեր աչքերը բացվեցին և մեր հասկացողությունը լուսավորվեց, ՎևՈՒ 76.12 .
Լույսը նրա միջոցով է, ով լույս է տալիս ձեր աչքերին, ՎևՈՒ 88.11 .
Եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, ՎևՈՒ 88.67 .