Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Թվոց
նախորդ հաջորդ

Թվոց

Հին Կտակարանի չորրորդ գիրքը: Թվոց գիրքը գրել է Մովսեսը: Թվոց գիրքը պատմում է Իսրայելացիների ճամփորդության մասին Սինայ սարից դեպի Քանանի սահմաններում գտնվող Մովաբի դաշտերը: Ամենակարևոր դասերից մեկը, որ այն ուսուցանում է, այն է, որ Աստծո ժողովուրդը, եթե ցանկանում է հաջողակ շարունակել, պետք է քայլի հավատքով՝ վստահելով նրա խոստումներին: Այն շարադրում է Աստծո պատիժներն Իսրայելին, անհնազանդության համար, և տեղեկություն է տալիս Իսրայելացիների օրենքների մասին: Գրքի անունը բխել է մարդահամարի նշանակալից թվերից (Թվ. Ա–Բ, ԻԶ):

Ա–Ժ գլուխները պատմում են Իսրայելացիների Սինայից հեռանալու նախապատրաստության մասին: ԺԱ–ԺԴ գլուխները նկարագրում են երթը, լրտեսներ ուղարկելը Քանան և խոստումի երկիր մտնելու Իսրայելի մերժումը: ԺԵ–ԺԹ գլուխները նշում են տարբեր օրենքներ և պատմական իրադարձություններ: Ի–ԼԶ գլուխներն անապատում անցկացրած ժողովրդի վերջին տասը տարիների պատմությունն են: