Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Լեզու
նախորդ հաջորդ

Լեզու

Գրավոր կամ բանավոր բառեր, որոնք հատուկ ձևով փոխկապակցվում են՝ տեղեկություն, մտքեր և գաղափարներ հաղորդելու համար: Լեզուն օգտագործելու ձևը ցույց է տալիս մեր զգացմունքներն առ Աստված և այլ մարդիկ: Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստի ժամանակ Տերը ողջ մարդկությանը մաքուր լեզու կպարգևի (Սոփ. Գ.8–9): Նաև խոսելաձևի խորհրդանիշ: Սրբերը պետք է զսպեն իրենց լեզուն, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կառավարեն իրենց խոսակցությունը: Լեզուն վերաբերում է նաև լեզուներին և ժողովուրդներին: Ի վերջո ամեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու խոստովանի Աստծուն (Ես. ԽԵ.23; Հռովմ. ԺԴ.11):