Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Քաղեբ


Քաղեբ

Այն մարդկանցից մեկը, որին Մովսեսն ուղարկել էր՝ հետախուզելու Քանան երկիրը Ելիցին հաջորդող երկրորդ տարում: Միայն նա և Հեսուն տվեցին երկրի մասին ճիշտ նկարագիրը (Թվ. ԺԳ.6, 30; ԺԴ.6–38): Եգիպտոսից դուրս եկած ժողովրդից միայն նրանք 40 տարի կենդանի մնացին անապատում (Թվ. ԻԶ.65; ԼԲ.12; Բ Օր. Ա.36) և մտան Քանան (Հես. ԺԴ.6–14; ԺԵ.13–19):