Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նեեմիա
նախորդ հաջորդ

Նեեմիա

Հին Կտակարանում՝ Իսրայելացի ազնվական Բաբելոնում (կա՛մ Ղևտացի, կա՛մ Հուդայի ցեղից), որը մատռվակի պաշտոն ուներ Արտաշեսի պալատում, որից նա թագավորական լիազորություն ստացավ, ինչը նրան իրավունք տվեց կրկին կառուցել Երուսաղեմի պատերը:

Նեեմիայի գիրքը

Այս գիրքը Եզրասի գրքի շարունակությունն է: Այն մի պատմություն է Բաբելոնյան գերությունից հրեաների վերադարձից հետո Երուսաղեմի վրա կատարվող աշխատանքների հաջողությունների և դժվարությունների մասին: Ա–Է գլուխները պատմում են Երուսաղեմ կատարած Նեեմիայի առաջին այցելության և քաղաքի պատերի կառուցման մասին, չնայած մեծ ընդդիմությանը: Ը–Ժ գլուխները նկարագրում են կրոնական և սոցիալական այն բարեփոխումները, որոնք Նեեմիան փորձում էր կատարել: ԺԱ–ԺԳ գլուխները շարադրում են արժանավոր մարդկանց անունների մի ցուցակ և պատմում են պատերի նվիրագործման մասին: ԺԳ գլխի 4–31-րդ հատվածները հիշատակում են տասներկու տարի դրսում լինելուց հետո Նեեմիայի Երուսաղեմ կատարած երկրորդ այցելության մասին: