Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հովհաննեսի Հայտնություն


Հովհաննեսի Հայտնություն

Վերջին գիրքը Նոր Կտակարանում, որը պարունակում է Հովհաննես Առաքյալին տրված հայտնությունը: Նրան թույլ տրվեց տեսնել աշխարհի պատմությունը, հատկապես վերջին օրերը (Հայտ. Ա.1–2; 1 Նեփի 14.18–27; ՎևՈՒ 77): Հովհաննեսի Հայտնությունը հայտնի է նաև որպես Ապոկալիպսիս.

Հովհաննեսն այս հայտնությունը ստացավ Տիրոջ օրը՝ Պատմոս կղզում (Հայտ. Ա.9–10), Ասիական ծովափի մոտ, Եփեսոսից ոչ հեռու: Հայտնության ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ:

Գիրքը հասկանալու որոշ բանալիներ կան 1 Նեփի 14.18–27-ում և ՎևՈՒ 77-ում (Եթեր 4.15–16):

Ա–Գ գլուխները նախաբան են գրքի և Ասիայի յոթ եկեղեցիներին ուղղված նամակների համար: Հովհաննեսը նամակները գրել է՝ Սրբերին օգնելու համար, որ լուծեն որոշակի հիմնախնդիրներ: Դ–Ե գլուխներն արձանագրում են այն տեսիլքները, որոնք ստացավ Հովհաննեսը, որոնք ցույց են տալիս Աստծո և Քրիստոսի վեհությունն ու արդար իշխանությունը: Զ–Թ, ԺԱ գլուխներում Հովհաննեսն արձանագրել է կնքված գրքի տեսիլքը, որն ուներ յոթ կնիք, յուրաքանչյուր կնիքը ներկայացնելով երկրի աշխարհային պատմության յուրաքանչյուր հազար տարին: Այդ գլուխներն առաջին հերթին վերաբերում են յոթերորդ կնիքի իրադարձություններին (Տե՛ս Հայտ. Ը–Թ; ԺԱ.1–15): Ժ գլուխը նկարագրում է այն գիրքը, որը կերավ Հովհաննեսը: Գիրքը ներկայացնում է ապագայի այն առաքելությունը, որը մենք կկատարենք: ԺԲ գլուխն արձանագրում է տեսիլքն այն չարիքի, որը սկսվեց երկնքում, երբ Սատանան ապստամբեց և դուրս գցվեց: Պատերազմը, որը սկսվեց այնտեղ, շարունակվում է երկրի վրա: ԺԳ, ԺԷ–ԺԹ գլուխներում Հովհաննեսը նկարագրել է աշխարհի այն ամբարիշտ թագավորությունները, որոնք կառավարվում են Սատանայի կողմից, և արձանագրել է նրանց ճակատագիրը, ինչպես նաև չարի վերջնական կործանումը: ԺԴ–ԺԶ գլուխները նկարագրում են Սրբերի արդարությունը չարերի մեջ, Քրիստոսի երկրորդ գալստից անմիջապես առաջ: Ի–ԻԲ գլուխները նկարագրում են Հազարամյակը, հրաշագեղ Նոր Երուսաղեմ քաղաքը և երկրի պատմության վերջին իրադարձությունները: