Կազմավորել: Աստված՝ գործելով իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, կազմավորեց բնության տարրերը՝ երկիրը ձևավորելու համար: Երկնային Հայրը և Հիսուսը մարդուն ստեղծեցին իրենց պատկերով (Մովսես 2.26–27 ):
Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, Ծն. Ա.1 .
Մեր պատկերով մարդ արարենք, Ծն. Ա.26 (Մովսես 2.26–27 ; Աբր. 4.26 ).
Ամեն ինչ նրանով եղավ, Հովհ. Ա.3, 10 .
Նրանով ամեն բան ստեղծվեց, ինչ որ երկնքում է, Կող. Ա.16 (Մոսիա 3.8 ; Հել. 14.12 ).
Աստված աշխարհներն արարեց իր Որդիով, Եբր. Ա.2 .
Հիսուս Քրիստոսը ստեղծել է երկինքներն ու երկիրը, ՎևՈՒ 14.9 .
Նա ստեղծեց մարդուն՝ արու և էգ, իր իսկ պատկերով, ՎևՈՒ 20.18 .
Անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել, Մովսես 1.33 .
Իմ Միածնով եմ ես ստեղծել երկինքը, Մովսես 2.1 .
Ես՝ Տեր Աստվածս, ստեղծեցի բոլոր բաները հոգեղեն, նախքան դրանք բնականորեն երկրի երեսին էին, Մովսես 3.5 .
Սրա նման միլիոնավոր երկրները չէին լինի քո արարչագործությունների թվի սկիզբը, Մովսես 7.30 .
Աստվածները կազմավորեցին և ձևավորեցին երկինքները, Աբր. 4.1 .