Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հարություն


Հարություն

Հոգեղեն մարմնի և մսե ու ոսկրե ֆիզիկական մարմնի վերամիավորումը մահից հետո: Հարությունից հետո ոգին և մարմինն այլևս երբեք չեն առանձնանա, և մարդ կդառնա անմահ: Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթել է մահը, ամեն մարդ, որը ծնվել է երկրի վրա, հարություն կառնի (Ա Կոր. ԺԵ.20–22):

Հիսուս Քրիստոսն առաջին մարդն էր երկրի վրա, որը հարություն առավ (Գոր. ԻԶ.23; Կող. Ա.18; Հայտ. Ա.5): Նոր Կտակարանն ակնհայտ փաստեր է տալիս, որ Հիսուսը հարություն առավ իր ֆիզիկական մարմնով. նրա գերեզմանը դատարկ էր, նա ձուկ և մեղրախորիսխ կերավ, նա մսից ու ոսկորից մարմին ուներ, մարդիկ շոշափեցին նրան և հրեշտակներն ասացին, որ նա հարություն է առել (Մար. ԺԶ.1–6; Ղուկ. ԻԴ.1–12, 36–43; Հովհ. Ի.1–18): Վերջին օրերի հայտնությունները հաստատում են Քրիստոսի և ողջ մարդկության հարության իրականությունը (Ալմա 11.40–45; 40; 3 Նեփի 11.1–17; ՎևՈՒ 76; Մովսես 7.62):

Բոլոր մարդիկ հարություն չեն առնի միևնույն փառքի մեջ (Ա Կոր. ԺԵ.39–42; ՎևՈՒ 76.89–98), ոչ էլ բոլորը հարություն կառնեն միևնույն ժամանակ (Ա Կոր. ԺԵ.22–23; Ալմա 40.8; ՎևՈՒ 76.64–65, 85): Քրիստոսի հարությունից հետո շատ սրբեր հարություն առան (Մատ. ԻԷ.52): Արդարները հարություն կառնեն ամբարիշտներից առաջ և առաջ կգան առաջին հարության ժամանակ (Ա Թես. Դ.15). չապաշխարող մեղսագործներն առաջ կգան վերջին հարության ժամանակ (Հայտ. Ի.5–13; ՎևՈՒ 76.85):