Սուրբ գրություններ
Մովսես 7


Գլուխ 7

(1830թ. դեկտեմբեր)

Ենովքն ուսուցանում է, առաջնորդում է ժողովրդին և սարեր է տեղափոխում – Հաստատվում է Սիոն քաղաքը – Ենովքը կանխատեսում է Մարդու Որդու գալուստը, նրա քավիչ զոհաբերությունը, և Սրբերի հարությունը – Նա կանխատեսում է Վերականգնումը, Հավաքումը, Երկրորդ Գալուստը և Սիոնի վերադարձը:

1 Եվ եղավ այնպես, որ Ենովքը շարունակեց իր խոսքը՝ ասելով. Ահա, մեր հայր Ադամն ուսուցանեց այս բաները, և շատերը հավատացել են ու դարձել Աստծո աորդիներ, և շատերը չեն հավատացել ու մահացել են իրենց մեղքերի մեջ, և տանջանքի մեջ բվախով սպասում են Աստծո ցասման բոցավառ զայրույթն իրենց վրա թափվելուն:

2 Եվ այդ ժամանակից ի վեր Ենովքն սկսեց մարգարեանալ՝ ժողովրդին ասելով. Երբ ես ճամփորդում էի, և կանգնել էի Մահուա վայրում, և կանչում էի առ Տերը, մի ձայն եկավ երկնքից՝ ասելով. Ետ դարձիր, և բարձրացիր Շմավոն սարը:

3 Եվ եղավ այնպես, որ ես ետ դարձա և բարձրացա սարի վրա. և երբ սարին կանգնած էի, ես տեսա երկինքները բացված, և ափառք իջավ իմ վրա.

4 Եվ ես տեսա Տիրոջը. և նա կանգնեց իմ առաջ, և նա խոսեց ինձ հետ ադեմառդեմ, ճիշտ ինչպես մի մարդ խոսում է մեկ ուրիշի հետ. Եվ նա ինձ ասաց. բՏե՛ս, և ես քեզ ցույց կտամ աշխարհը շատ սերունդների ընթացքում:

5 Եվ եղավ այնպես, որ ես նայեցի Շում հովտին, և ահա մի մեծ ժողովուրդ, որը բնակվում էր վրաններում, որը Շումի ժողովուրդն էր:

6 Եվ կրկին Տերն ասաց ինձ. Նայի՛ր. և ես նայեցի հյուսիսի ուղղությամբ, և տեսա Քանանի ժողովրդին, որը բնակվում էր վրաններում:

7 Եվ Տերն ասաց ինձ. Մարգարեացի՛ր. և ես մարգարեացա՝ ասելով. Ահա Քանանի ժողովուրդը, որը բազմաթիվ է, առաջ կգնա՝ պատերազմելու Շումի ժողովրդի դեմ, և կկոտորի նրանց, այնպես որ նրանք ամբողջովին կբնաջնջվեն. և Քանանի ժողովուրդը բաժան-բաժան կլինի երկրում և երկիրը կլինի ամուլ և անբերրի, և ոչ մի այլ ժողովուրդ չի բնակվի այնտեղ, բացի Քանանի ժողովրդից.

8 Քանզի ահա, Տերը կանիծի երկիրը մեծ տապով, և նրա ամլությունը կշարունակվի հավիտյան. և Քանանի բոլոր զավակների վրա մի ասևություն եկավ, այնպես որ նրանք արհամարհվում էին բոլոր ժողովուրդների կողմից:

9 Եվ եղավ այնպես, որ Տերն ասաց ինձ. Նայի՛ր. և ես նայեցի ու տեսա Սարոնի երկիրը, և Ենովքի երկիրը, և Օմների երկիրը, և Հենիի երկիրը, և Սեմի երկիրը, Հաների երկիրը, և Հանաննիայի երկիրը, և այնտեղի բոլոր բնակիչներին.

10 Եվ Տերն ասաց ինձ. Գնա այս ժողովրդի մոտ, և ասա նրանց,– աԱպաշխարեք, չլինի թե ես դուրս գամ և նրանց զարկեմ անեծքով, և նրանք մահանան:

11 Եվ նա տվեց ինձ պատվիրան, որ ես պետք է ամկրտեմ անունով Հոր, և Որդու, որը լի է բշնորհով ու ճշմարտությամբ, և գՍուրբ Հոգու, որը վկայում է Հոր և Որդու մասին:

12 Եվ եղավ այնպես, որ Ենովքը շարունակեց ապաշխարելու կոչ անել ողջ ժողովրդին, բացի Քանանի ժողովրդից.

13 Եվ այնքան մեծ էր Ենովքի ահավատքը, որ նա առաջնորդեց Աստծո ժողովրդին, և նրա թշնամիները եկան պատերազմելու նրանց դեմ. և նա խոսեց Տիրոջ խոսքը, և գետինը ցնցվեց, և բսարերը փախան, ճիշտ նրա հրամանի համաձայն. և ջրի գգետերը փոխեցին իրենց հոսանքը. և առյուծների մռնչյունն էր լսվում անապատից. և բոլոր ազգերը մեծապես վախեցան, այնքան դզորեղ էր Ենովքի խոսքը, և այնքան մեծ էր լեզվի զորությունը, որն Աստված տվել էր նրան:

14 Նաև ծովի անդունդից հող բարձրացավ, և այնքան մեծ էր Աստծո ժողովրդի թշնամիների վախը, որ նրանք փախան և կանգնեցին հեռվում ու գնացին հողի վրայով, որը բարձրացել էր ծովի անդունդից:

15 Եվ երկրի ահսկաները, նույնպես, կանգնեցին հեռվում. և մի անեծք եկավ բոլոր մարդկանց վրա, որոնք կռվում էին Աստծո դեմ.

16 Եվ այդ ժամանակից ի վեր պատերազմներ ու արյունահեղություններ եղան նրանց մեջ. բայց Տերը եկավ ու բնակվեց իր ժողովրդի հետ, և նրանք բնակվեցին արդարության մեջ:

17 Տիրոջ ավախը բոլոր ազգերի վրա էր, այնքան մեծ էր Տիրոջ փառքը, որն իր ժողովրդի վրա էր: Եվ Տերն բօրհնեց երկիրը, և նրանք օրհնված էին սարերի վրա, և բարձր տեղերում, և ծաղկում էին:

18 Եվ Տերն իր ժողովրդին կոչեց աՍԻՈՆ, որովհետև նրանք բմեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ:

19 Եվ Ենովքն արդարությամբ շարունակում էր իր քարոզն Աստծո ժողովրդի համար: Եվ եղավ այնպես, որ իր օրերում նա կառուցեց մի քաղաք, որը կոչվեց Սրբության քաղաք, այսինքն՝ ՍԻՈՆ:

20 Եվ եղավ այնպես, որ Ենովքը խոսեց Տիրոջ հետ. և նա ասաց Տիրոջը. Անկասկած աՍիոնը կբնակվի ապահովության մեջ հավիտյան: Բայց Տերն ասաց Ենովքին. Սիոնը ես օրհնել եմ, բայց մնացած ժողովրդին ես անիծել եմ:

21 Եվ եղավ այնպես, որ Տերը Ենովքին ցույց տվեց երկրի բոլոր բնակիչներին. և նա նայեց, և ահա, Սիոնը, որոշ ժամանակ անց, ավերցվեց երկինք: Եվ Տերն ասաց Ենովքին. Ահա իմ հավիտենական օթևանը:

22 Եվ Ենովքը նաև տեսավ մնացած մարդկանց, որոնք Ադամի որդիներն էին. և նրանք Ադամի բոլոր սերունդների խառնուրդներն էին, բացի Կայենի սերնդից, քանզի Կայենի սերունդը ասև էր, և տեղ չուներ նրանց մեջ:

23 Եվ նրանից հետո, երբ Սիոնը վերցվել էր աերկինք, Ենովքը բնայեց, և ահա, երկրի գբոլոր ազգերը նրա առաջ էին.

24 Եվ եկավ սերունդ սերնդի հետևից. և Ենովքը բարձր էր և աբարձրացված, այսինքն՝ Հոր և Մարդու Որդու ծոցում. և ահա, Սատանայի զորությունը ողջ երկրի երեսին էր:

25 Եվ նա երկնքից իջնող հրեշտակներ տեսավ. և մի բարձր ձայն լսեց, որն ասում էր. Վա՜յ, վա՜յ լինի երկրի բնակիչներին:

26 Եվ նա տեսավ Սատանային. և նա մի մեծ աշղթա ուներ իր ձեռքին, և ողջ երկրի երեսը ծածկված էր բխավարով. և նա վեր էր նայում և ծիծաղում, և նրա գհրեշտակներն ուրախանում էին:

27 Եվ Ենովքը երկնքից իջնող ահրեշտակներ տեսավ, որոնք բվկայում էին Հոր և Որդու մասին. և Սուրբ Հոգին իջավ շատերի վրա, և նրանք երկնքի զորությունների կողմից հափշտակվեցին Սիոն:

28 Եվ եղավ այնպես, որ երկնքի Աստվածը նայեց մնացած մարդկանց վրա, և լաց եղավ. և Ենովքը վկայեց այդ մասին՝ ասելով. Ի՞նչպես է, որ երկինքները լաց են լինում, և իրենց արցունքներն անձրևի պես թափում են սարերի վրա:

29 Եվ Ենովքն ասաց Տիրոջը. Ի՞նչպես է, որ դու ալաց ես լինում, տեսնելով, որ դու սուրբ ես և ողջ հավերժությունից ողջ հավերժություն ես:

30 Եվ եթե հնարավոր լիներ, որ մարդը կարողանար հաշվել երկրի մասնիկները, այո՛, սրա նման միլիոնավոր աերկրները, դա չէր լինի քո բարարչագործությունների թվի սկիզբը. և քո վարագույրները դեռ տարածված են. և դու, այնուամենայնիվ, այնտեղ ես և այնտեղ քո ծոցն է. և նաև դու արդար ես. դու հավիտյան ողորմած ես և բարի.

31 Եվ դու քո ծոցն ես վերցրել Սիոնը, բոլոր քո արարչագործությունների միջից, ողջ հավերժությունից ողջ հավերժություն. և միայն ախաղաղություն, բարդարադատություն և գճշմարտություն է քո գահի բնակավայրում. և ողորմություն պիտի գնա քո երեսի առաջից և չունենա վերջ. ի՞նչպես է, որ դու լաց ես լինում:

32 Տերն ասաց Ենովքին. Նայիր քո այս եղբայրներին. նրանք իմ իսկ աձեռքերի ստեղծագործությունն են, և ես նրանց տվեցի իրենց բգիտելիքը, այն օրը, երբ ես ստեղծեցի նրանց. և Եդեմի պարտեզում ես մարդուն տվեցի իր գկամքի ազատությունը.

33 Եվ քո եղբայրներին ես ասել եմ, և նաև տվել պատվիրաններ, որ նրանք պետք է ասիրեն միմյանց, և որ նրանք պետք է ընտրեն ինձ, իրենց Հորը. բայց ահա, նրանք անգութ են, և նրանք ատում են իրենց իսկ արյունակցին.

34 Եվ իմ զայրույթի ակրակը բռնկվել է նրանց հանդեպ. և իմ այրող դժգոհությամբ ես բջրհեղեղներ կուղարկեմ նրանց վրա, քանզի իմ կատաղի բարկությունը բռնկվել է նրանց դեմ:

35 Ահա, ես եմ Աստված. Սրբության աՄարդ է իմ անունը. Խորհրդի Մարդ է իմ անունը. և նաև Անվերջ և Հավերժական է իմ բանունը:

36 Ուստի, ես կարող եմ պարզել իմ ձեռքերը և պահել բոլոր արարչագործությունները, որոնք ես արարել եմ. և նաև իմ աաչքը կարող է խոցել նրանց, և իմ ձեռքերի ստեղծագործության մեջ չի եղել այդքան բամբարշտություն, որքան քո եղբայրների մեջ:

37 Բայց ահա, նրանց մեղքերը կլինեն նրանց հայրերի գլխին. Սատանան կլինի նրանց հայրը, և թշվառություն կլինի նրանց ճակատագիրը. և ողջ երկինքները լաց կլինեն նրանց վրա, նույնիսկ իմ ձեռքերի բոլոր ստեղծագործությունները. ուստի, լաց չլինե՞ն երկինքները՝ տեսնելով նրանց տառապանքը:

38 Բայց ահա, սրանք, որոնց տեսնում են քո աչքերը, պիտի կորչեն ջրհեղեղների մեջ. և ահա, ես կփակեմ նրանց. ես մի աբանտ եմ պատրաստել նրանց համար:

39 Եվ անա, ում ես ընտրել եմ, աղերսել է իմ երեսի առաջ: Ուստի, նա կտառապի նրանց մեղքերի համար. մինչև որ նրանք ապաշխարեն, այն օրը, երբ իմ բԸնտրյալը կվերադառնա ինձ մոտ, և մինչև այդ օրը նրանք կլինեն գտանջանքի մեջ.

40 Ուստի, դրա համար երկինքները, այո՛, և իմ ձեռքերի բոլոր ստեղծագործությունները լաց կլինեն:

41 Եվ եղավ այնպես, որ Տերը խոսեց Ենովքի հետ և պատմեց Ենովքին մարդկանց զավակների բոլոր արարքները. ուստի, Ենովքը գիտեր և նայում էր նրանց ամբարշտությանը և նրանց թշվառությանը, և նա լաց եղավ և պարզեց իր ձեռքերը, և նրա ասիրտը լցվեց, ինչպես հավերժությունը. և նրա աղիքները գալարվեցին. և ողջ հավերժությունը ցնցվեց:

42 Եվ Ենովքը տեսավ նաև աՆոյին, և նրա բընտանիքին, որ Նոյի որդիների բոլոր ժառանգները պիտի փրկվեն ֆիզիկական փրկությամբ.

43 Ուստի Ենովքը տեսավ, որ Նոյը ատապան կառուցեց. և որ Տերը ժպտաց նրան և պահեց այն իր ձեռքում. բայց մնացած ամբարիշտների վրա ջրհեղեղները եկան և կուլ տվեցին նրանց:

44 Եվ երբ Ենովքը տեսավ դա, նա դառնություն զգաց հոգում և լաց եղավ իր եղբայրների վրա և ասաց երկինքներին. Ես աչեմ կամենում մխիթարվել. Բայց Տերն ասաց Ենովքին. բարձրացրու սիրտդ և ուրախացիր. և նայիր:

45 Եվ եղավ այնպես, որ Ենովքը նայեց. և Նոյից սկսած, նա տեսավ երկրի բոլոր ընտանիքները. և նա կանչեց առ Տերը՝ ասելով. Ե՞րբ պիտի գա Տիրոջ օրը: Ե՞րբ պիտի թափվի Արդարի արյունը, որ բոլոր նրանք, ովքեր սգում են, կարողանան ասրբագործվել և ունենալ հավերժական կյանք:

46 Եվ Տերն ասաց. Դա կլինի ժամանակների ագագաթնակետին, ամբարշտության և վրեժխնդրության օրերին:

47 Եվ ահա, Ենովքը տեսավ Մարդու Որդու գալու օրը, այսինքն՝ մարմնում. և նրա հոգին ուրախացավ՝ ասելով. Արդարը բարձրացվել է և աԳառը մորթվել է աշխարհի հիմնադրումից ի վեր. և հավատքի միջոցով ես Հոր ծոցում եմ, և ահա, բՍիոնն ինձ հետ է:

48 Եվ եղավ այնպես, որ Ենովքը նայեց աերկրի վրա. և նա մի ձայն լսեց նրա որովայնից, որն ասում էր. Վա՜յ, վա՜յ ինձ՝ մարդկանց մորը. Ես ցավում եմ, ես հոգնել եմ իմ զավակների ամբարշտությունից: Ե՞րբ պիտի ես բհանգստանամ և մաքրվեմ այն գկեղտոտությունից, որը դուրս է եկել ինձանից: Ե՞րբ պիտի իմ Ստեղծողը սրբագործի ինձ, որպեսզի ես հանգստանամ, և արդարությունը որոշ ժամանակ մնա իմ երեսին:

49 Եվ երբ Ենովքը լսեց երկրի սուգը, նա լաց եղավ, և կանչեց առ Տերը՝ ասելով. Ո՜վ Տեր, արդյոք կարեկցանք չե՞ս ունենա երկրի հանդեպ: Չե՞ս օրհնի դու Նոյի զավակներին:

50 Եվ եղավ այնպես, որ Ենովքը շարունակեց իր աղաչանքն առ Տերը՝ ասելով. Ո՜վ Տեր, խնդրում եմ քեզ՝ քո Միածնի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով, որ դու ողորմած լինես Նոյի և նրա սերունդների հանդեպ, որպեսզի երկիրն այլևս երբեք ջրհեղեղներով չծածկվի:

51 Եվ Տերը չկարողացավ ետ կանգնել. և նա ուխտ արեց Ենովքի հետ, և երդումով երդվեց նրան, որ նա կկանգնեցնի աջրհեղեղները. որ նա կկանչի Նոյի զավակներին.

52 Եվ նա առաջ ուղարկեց մի անխախտ հրամանագիր, որ նրա սերունդների ամնացորդը միշտ կգտնվի բոլոր ազգերի մեջ, քանի դեռ երկիրը կանգուն կմնա.

53 Եվ Տերն ասաց. Օրհնված է նա, որի սերնդից կծնվի Մեսիան. քանզի նա ասում է. Ես աՄեսիան եմ՝ Սիոնի բԹագավորը՝ Երկնքի գՎեմը, որը հավերժության պես լայնարձակ է. ով որ ներս է մտնում դռնով և դբարձրանում է ինձանով, երբեք չի ընկնի. ուստի օրհնված են նրանք, որոնց մասին ես խոսեցի, քանզի նրանք առաջ կգան հավիտենական ուրախության եերգերով:

54 Եվ եղավ այնպես, որ Ենովքը կանչեց առ Տերը՝ ասելով. Երբ որ Մարդու Որդին գա մարմնի մեջ, արդյո՞ք երկիրը կհանգստանա: Աղաչում եմ քեզ, ցույց տուր ինձ այս բաները:

55 Եվ Տերն ասաց Ենովքին. Նայի՛ր. և նա նայեց ու տեսավ Մարդու աՈրդուն բխաչի վրա բարձրացված, մարդկանց ձևով.

56 Եվ նա լսեց մի բարձր ձայն. և երկինքները քողարկվեցին. և Աստծո բոլոր արարչագործությունները ողբացին. և երկիրը ահառաչեց. և ժայռերը ճեղքվեցին. և սրբերը բվեր ելան և փառքի պսակներով գպսակվեցին Մարդու Որդու դաջ կողմում.

57 Եվ բոլոր այն ահոգիները, որոնք բբանտում էին, դուրս եկան և կանգնեցին Աստծո աջ կողմում. իսկ մնացածը պահվեցին խավարի կապանքներում, մինչև մեծ օրվա դատաստանը:

58 Եվ կրկին Ենովքը լաց եղավ և կանչեց առ Տերը՝ ասելով. Ե՞րբ պիտի երկիրը հանգստանա:

59 Եվ Ենովքը տեսավ, որ Մարդու Որդին համբարձվեց Հոր մոտ. Եվ նա կանչեց առ Տերը՝ ասելով. Դու այլևս չե՞ս գա երկիր: Որովհետև դու Աստված ես, և ես ճանաչում եմ քեզ, և դու երդվել ես ինձ, և պատվիրել ես, որ ես պետք է խնդրեմ քո Միածնի անունով. դու արարել ես ինձ, և ինձ իրավունք ես տվել քո գահի համար, բայց ոչ թե ինձանով, այլ քո իսկ շնորհով. դրա համար եմ ես հարցնում, թե արդյոք դու կրկին կգաս երկիր:

60 Եվ Տերն ասաց Ենովքին. Ինչպես ես ապրում եմ, ճիշտ այդպես ես կգամ ավերջին օրերին, ամբարշտության և վրեժխնդրության օրերին, որ կատարեմ երդումը, որը տվել եմ քեզ Նոյի զավակների վերաբերյալ.

61 Եվ կգա մի օր, երբ երկիրը ակհանգստանա, բայց նախքան այդ օրը երկինքները պիտի բխավարեցվեն, և խավարի գվարագույրը պիտի ծածկի երկիրը. և երկինքները պիտի ցցնցվեն, և նմանապես երկիրը. և մեծ նեղություններ պիտի լինեն մարդկանց զավակների մեջ, բայց իմ ժողովրդին ես դկպահպանեմ.

62 Եվ ես աարդարություն ցած կուղարկեմ երկնքից. և բճշմարտություն առաջ կուղարկեմ գերկրից, որ դվկայություն բերի իմ Միածնի մասին. մեռելներից նրա եհարության մասին. այո՛, և նաև բոլոր մարդկանց հարության մասին. և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի զհավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից մի վայրում, որը ես կպատրաստեմ, մի Սուրբ քաղաք, որ իմ ժողովուրդը կարողանա գոտեպնդել իր մեջքը և սպասել իմ գալստի ժամանակին. քանզի այնտեղ կլինի իմ խորանը, և այն կկոչվի Սիոն՝ էՆոր Երուսաղեմ:

63 Եվ Տերն ասաց Ենովքին. Այն ժամանակ դու և քո ողջ աքաղաքը կդիմավորեք նրանց այնտեղ, և մենք կընդունենք նրանց մեր ծոցը, և նրանք կտեսնեն մեզ. և մենք նրանց վզով կընկնենք, և նրանք մեր վզով կընկնեն, և մենք կհամբուրենք միմյանց.

64 Եվ այնտեղ կլինի իմ բնակավայրը, և այն կլինի Սիոն, որն առաջ կգա բոլոր արարչագործությունների միջից, որոնց ես արարել եմ. և ահազար տարի շարունակ երկիրը բկհանգստանա:

65 Եվ եղավ այնպես, որ Ենովքը տեսավ Մարդու Որդու ագալստյան օրը, վերջին օրերին, որ բնակվի երկրի վրա արդարության մեջ, հազար տարվա ընթացքում.

66 Բայց նախքան այդ օրը, նա տեսավ մեծ նեղություն ամբարիշտների մեջ. և նա տեսավ նաև ծովը, որ այն անհանգիստ էր, և մարդկանց սրտերը, որ անվաղել էին, որ վախով սպասում էին Ամենազոր Աստծո բդատաստաններին, որոնք պիտի գան ամբարիշտների վրա:

67 Եվ Տերը Ենովքին ցույց տվեց բոլոր բաները, նույնիսկ մինչև աշխարհի վերջը. և նա տեսավ արդարների օրը, նրանց փրկագնման ժամը, և ստացավ լիակատար աուրախություն.

68 Եվ աՍիոնի բոլոր օրերը, Ենովքի օրոք, երեք հարյուր և վաթսունհինգ տարի եղավ:

69 Եվ Ենովքն ու իր ողջ ժողովուրդը աքայլում էին Աստծո հետ, և նա բնակվում էր Սիոնի մեջ. և եղավ այնպես, որ Սիոնը չկար, քանզի Աստված վերցրեց այն իր ծոցը. և այն ժամանակից տարածվեց այս խոսքը՝ ՍԻՈՆԸ ՓԱԽԵԼ Է: