Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ավետարանի վերականգնումը
նախորդ հաջորդ

Ավետարանի վերականգնումը

Աստծո կողմից երկրի վրա իր ավետարանի ճշմարտությունների ու արարողությունների վերահաստատումը մարդկանց մեջ: Հիսուս Քրիստոսի ավետարանը կորսվել էր երկրի վրայից ուրացության հետևանքով, որը տեղի ունեցավ Քրիստոսի Առաքյալների երկրային ծառայությունից հետո: Այդ ուրացության հետևանքով՝ անհրաժեշտություն առաջացավ, որ ավետարանը վերականգնվի: Տեսիլքների, հրեշտակների սպասավորության և երկրի վրա մարդկանց տրված հայտնությունների միջոցով Աստված վերականգնեց ավետարանը: Վերականգնումը սկսվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (ՋՍ–Պ 1.1–75; ՎևՈՒ 128.20–21) և շարունակվում է մինչև այժմ՝ Տիրոջ կենդանի մարգարեների աշխատանքի միջոցով: