Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Լույս, Քրիստոսի լույս


Լույս, Քրիստոսի լույս

Աստվածային էներգիա, զորություն կամ ազդեցություն, որը բխում է Աստծուց, Քրիստոսի միջոցով, և կյանք ու լույս է տալիս բոլոր բաներին: Դա այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները երկնքում և երկրի վրա (ՎևՈՒ 88.6–13): Այն օգնում է նաև մարդկանց՝ հասկանալու ավետարանի ճշմարտությունները և օգնում է՝ նրանց դնել ավետարանի այն ճանապարհի վրա, որը տանում է դեպի փրկություն: (Հովհ. Գ.19–21; ԺԲ.46; Ալմա 26.15; 32.35; ՎևՈՒ 93.28–29, 31–32, 40, 42):

Քրիստոսի լույսը չպետք է շփոթել Սուրբ Հոգու հետ: Քրիստոսի լույսն անձնավորություն չէ: Այն ազդեցություն է, որը գալիս է Աստծուց և մարդուն պատրաստում է ստանալ Սուրբ Հոգին: Այն ազդեցություն է, որը բարիք է բերում բոլոր մարդկանց կյանք (Հովհ. Ա.9; ՎևՈՒ 84.46–47):

Քրիստոսի լույսի դրսևորումներից մեկը խիղճն է, որը մարդուն օգնում է ընտրել ճշտի և սխալի միջև (Մոր. 7.16): Երբ մարդիկ ավելի շատ են սովորում ավետարանի մասին, նրանց խիղճը դառնում է ավելի նրբազգաց (Մոր. 7.12–19): Մարդիկ, ովքեր լսում են Քրիստոսի լույսին, առաջնորդվում են դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը (ՎևՈՒ 84.46–48):