Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հովսեփ՝ Հակոբի որդի


Հովսեփ՝ Հակոբի որդի

Հին Կտակարանում՝ Հակոբի և Ռաքելի անդրանիկ որդին (Ծն. Լ.22–24; ԼԷ.3):

Հովսեփը ձեռք բերեց Իսրայելի անդրանիկությունը, որովհետև Ռուբենը՝ Հակոբի առաջին կնոջ անդրանիկ որդին, օրինազանցության պատճառով կորցրեց այդ արտոնությունը (Ա Մն. Ե.1–2): Իր արժանավորության շնորհիվ, Հովսեփը՝ որպես Հակոբի երկրորդ կնոջ անդրանիկ որդի, ըստ հերթականության հաջորդն էր օրհնության համար: Հովսեփը նաև օրհնություն ստացավ իր հոր կողմից՝ Հակոբի մահանալուց ոչ շատ առաջ (Ծն. ԽԹ.22–26):

Հովսեփը լավ բնավորության տեր մարդ էր՝ «հանճարեղ և իմաստուն» անհատ (Ծն. ԽԱ.39): Պետափրեսի կնոջը մերժելով՝ նա հավատքի, մաքրաբարոյություն և անձնական շիտակության օրինակ դարձավ (Ծն. ԼԹ.7–12): Եգիպտոսում, երբ Հովսեփն իր ով լինելը հայտնեց իր եղբայրներին, նա նրանց ոչ թե մեղադրեց, այլ շնորհակալություն հայտնեց իր հանդեպ նրանց վերաբերմունքի համար: Նա հավատացած էր, որ նրանց գործողություններն օգնել էին, որ կատարվեր Աստծո կամքը (Ծն. ԽԵ.4–15):

Վերջին օրերի հայտնությունները հայտնում են վերջին օրերին Հովսեփի ընտանիքի ավելի մեծ առաքելության մասին (2 Նեփի 3.3–24; 3 Նեփի 20.25–27; ՋՍԹ Ծն. 50):