Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Սուրբ գրքեր


Սուրբ գրքեր

Աստծո սուրբ մարդկանց խոսքերը՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր, երբ ներշնչված են Սուրբ Հոգով: Եկեղեցու ներկայիս պաշտոնապես կանոնացված սուրբ գրքերի թվում են՝ «Աստվածաշունչը», «Մորմոնի Գիրքը», «Վարդապետություն և Ուխտերը» և «Թանկագին Մարգարիտը»: Հիսուսը և Նոր Կտակարանի հեղինակները Հին Կտակարանի գրքերը համարում էին սուրբ գրքեր (Մատ. ԻԲ.29; Հովհ. Ե.39; Բ Տիմ. Գ.15; Բ Պետ. Ա.20–21):

Կորած սուրբ գրքեր

Սուրբ գրքերում հիշատակված են սրբազան շատ գրություններ, որոնք մենք այսօր չունենք, որոնց թվում են հետևյալ գրքերը և հեղինակները՝ ուխտի գիրքը (Ել. ԻԴ.7), Տիրոջ պատերազմների գիրքը (Թվ. ԻԱ.14), Ուղիղի գիրքը (Հես. Ժ.13; Բ Թագ. Ա.18), Սողոմոնի գործերի գիրքը (Գ Թագ. ԺԱ.41), տեսանող Սամուելը (Ա Մն. ԻԹ.29), Նաթան մարգարեն (Բ Մն. Թ.29), Սեմայիա մարգարեն (Բ Մն. ԺԲ.15), Ադդով մարգարեն (Բ Մն. ԺԳ.22), Հեուն (Բ Մն. Ի.34), տեսանողների խոսքերը (Բ Մն. ԼԳ.19), Ենովքի գիրքը (Հուդա Ա.14) և Զենոքի, Նեումի և Զենոսի խոսքերը (1 Նեփի 19.10), Զենոսի (Հակոբ 5.1), Զենոքի և Եզիասի խոսքերը (Հել. 8.20), և հիշատակի գիրքը (Մովսես 6.5). թուղթ առ Կորնթացիս (Ա Կոր. Ե.9) և թուղթ առ Եփեսացիս (Եփես. Գ.3) և թուղթ առ Լավոդիկեցիս (Կող. Դ.16):

Սուրբ գրքերը պետք է պահպանվեն

Սուրբ գրքերի արժեքը

Սուրբ գրքերի ի հայտ գալու մարգարեություններ