Սուրբ գրություններ
Ալմա 37


Գլուխ 37

Արույրե թիթեղները և մյուս սուրբ գրքերը պահպանվում են հոգիներին փրկության բերելու համար – Հարեդացիները կործանվեցին իրենց ամբարշտության պատճառով – Նրանց գաղտնի երդումներն ու ուխտերը պետք է պահվեն ժողովրդից – Խորհրդակցեք Տիրոջ հետ ձեր բոլոր գործերում – Ինչպես Լիահոնան ղեկավարում էր Նեփիացիներին, այնպես էլ Քրիստոսի խոսքն առաջնորդում է մարդկանց դեպի հավերժական կյանք: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, որդի՛ս, Հելամա՛ն, ես պատվիրում եմ քեզ, որ դու վերցնես ահիշատակարանները, որոնք բվստահված էին ինձ.

2 Եվ ես նաև պատվիրում եմ քեզ, որ դու պահես այս ժողովրդի մասին մի հիշատակարան՝ համաձայն նրա, ինչպես ես եմ արել Նեփիի թիթեղների վրա, և պահես բոլոր այս բաները սրբորեն, որոնք ես եմ պահել. ճիշտ, ինչպես ես եմ պահել դրանք, քանզի աիմաստուն նպատակի համար է, որ դրանք պահվում են:

3 Եվ այս արույրե աթիթեղները, որոնք պարունակում են այս փորագրությունները, որոնք իրենց վրա պարունակում են սուրբ գրքերի հիշատակարանները, որոնք ունեն մեր նախահայրերի տոհմաբանությունը, նույնիսկ սկզբից ի վեր,

4 Ահա, դա մեր հայրերի կողմից է մարգարեություն արվել, որ դրանք պետք է պահվեն և փոխանցվեն մի սերնդից մյուսին, և պահվեն ու պահպանվեն Տիրոջ ձեռքով, մինչև դրանք հայտնի դառնան ամեն ազգի, ցեղի, լեզվի, և ժողովրդի, որ նրանք իմանան դրանցում պարունակվող ախորհուրդների մասին:

5 Եվ արդ, ահա, եթե դրանք պահվեն, դրանք պիտի պահպանեն իրենց պայծառությունը. այո, և դրանք կպահպանեն իրենց պայծառությունը. այո, և նմանապես՝ բոլոր թիթեղները, որոնք պարունակում են այն, ինչը սուրբ գիր է:

6 Արդ, դու գուցե ենթադրես, որ սա ահիմարություն է իմ կողմից. բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ բփոքր և հասարակ բաներով են իրականցվում մեծ բաները. և փոքր միջոցները շատ դեպքերում շփոթեցնում են իմաստունին:

7 Եվ Տեր Աստված գործում է այս ամիջոցներով, որպեսզի իրականացնի իր մեծ և հավերժական նպատակները. և խիստ բփոքր միջոցներով Տերը շփոթեցնում է իմաստուններին և իրականցնում բազում հոգիների փրկությունը:

8 Եվ արդ, մինչ այժմ դա եղել է Աստծո իմաստությամբ, որ այս բաները պահպանվեին. քանզի ահա, դրանք աընդլայնել են այս ժողովրդի հիշողությունը, այո, համոզել շատերին իրենց ուղիների սխալմունքների վերաբերյալ, և նրանց բերել իրենց Աստծո իմացությանը՝ ի փրկություն իրենց հոգիների:

9 Այո, ես ասում եմ ձեզ, եթե աչլինեին այս բաները, որ այս հիշատակարանները պարունակում են, որոնք այս թիթեղների վրա են, Ամմոնը և նրա եղբայրները չէին կարողանա բհամոզել Լամանացիներից այսքան բազում հազարավորների՝ նրանց հայրերի թյուր ավանդության վերաբերյալ. այո, այս հիշատակարանները և դրանց գխոսքերը բերեցին նրանց ապաշխարության. այսինքն՝ դրանք բերեցին նրանց Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությանը, և ցնծալու Հիսուս Քրիստոսով՝ իրենց Քավիչով:

10 Եվ ո՞վ գիտե, միգուցե դրանք միջոց կլինեն՝ իրենց Քավչի իմացությանը բերելու նրանցից բազում հազարավորների, այո, և նաև մեր խստապարանոց եղբայրներից՝ Նեփիացիներից բազում հազարավորների, ովքեր այժմ կարծրացնում են իրենց սրտերը մեղքի ու անօրինությունների մեջ:

11 Արդ, այս խորհուրդները դեռ լիովին հայտնի չեն դարձվել ինձ. հետևաբար, ես պիտի զսպեմ ինձ:

12 Եվ, հավանաբար, բավական է, եթե ես միայն ասեմ, որ դրանք պահպանված են մի իմաստուն նպատակի համար, նպատակ, որը հայտնի է Աստծուն. քանզի նա, իմաստությամբ ախորհուրդ է տալիս բոլոր իր ստեղծածներին, և նրա շավիղներն ուղիղ են և նրա ընթացքը բմի հավերժական շրջան է:

13 Օ՜, հիշի՛ր, հիշի՛ր, որդի՛ս, Հելաման, որքան ախիստ են Աստծո պատվիրանները: Եվ նա ասել է. բԵթե դուք պահեք իմ պատվիրանները, դուք պիտի գբարգավաճեք երկրում, բայց եթե դուք չպահեք նրա պատվիրանները, դուք պիտի կտրվեք նրա ներկայությունից:

14 Եվ այժմ, հիշի՛ր, որդի՛ս, որ Աստված ավստահել է քեզ այս բաները, որոնք բսրբազան են, որոնք նա պահել է սրբորեն, և նաև, որոնք նա կպահի ու կպահպանի իր գիմաստուն նպատակի համար, որպեսզի նա ցույց տա իր զորությունն ապագա սերունդներին:

15 Եվ այժմ ահա, ես ասում եմ քեզ, մարգարեության ոգով, որ եթե դու զանց անես Աստծո պատվիրանները, ահա, այս բաները, որոնք սրբազան են, պիտի վերցվեն քեզանից Աստծո զորությամբ, և դու պիտի հանձնվես Սատանային, որ նա կարողանա մաղել քեզ, ինչպես մղեղը քամու առաջ:

16 Բայց, եթե դու պահպանես Աստծո պատվիրանները և վարվես այս բաների հետ, որոնք սրբազան են, համաձայն նրա, ինչ Տերը կպատվիրի քեզ (քանզի, դու պիտի դիմես Տիրոջը բոլոր բաների վերաբերյալ, ինչ որ դու պիտի անես դրանց հետ), ահա, ոչ մի զորություն երկրի կամ դժոխքի չի կարող ավերցնել դրանք քեզանից, քանզի Աստված զորավոր է բոլոր իր խոսքերն իրագործելիս:

17 Քանզի նա կկատարի բոլոր իր խոստումները, որոնք նա կտա քեզ, քանզի նա կատարել է իր խոստումները, որոնք նա տվել էր մեր հայրերին:

18 Քանզի նա խոստացել էր նրանց, որ նա ակպահպանի այս բաներն իր մի իմաստուն նպատակի համար, որպեսզի նա կարողանա ցույց տալ իր զորությունն ապագա սերունդներին:

19 Եվ այժմ, ահա, մեկ նպատակ իրագործել է նա, այսինքն՝ Լամանացիներից աբազում հազարավորների վերադարձնելով ճշմարտության իմացությանը. և նա ցույց է տվել իր զորությունն այդ բաների միջոցով, և նա դեռևս ցույց կտա իր զորությունը՝ դրանց միջոցով, բապագա սերունդներին. հետևաբար, դրանք պիտի պահպանվեն:

20 Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ, որդի՛ս, Հելաման, որ դու ջանասեր լինես իմ բոլոր խոսքերը կատարելիս, և դու ջանասեր լինես Աստծո պատվիրանները պահելիս, ինչպես որ դրանք գրված են:

21 Եվ այժմ, ես կխոսեմ քեզ հետ այն աքսանչորս թիթեղների վերաբերյալ, որպեսզի դու պահես դրանք, որ գաղտնիքները, և խավարի գործերը, և նրանց բգաղտնի գործերը, կամ գաղտնի գործերն այն ժողովրդի, որոնք կործանվել են, կարողանան ցույց տրվել այս ժողովրդին. այո, նրանց բոլոր սպանությունները, կողոպուտները, և նրանց թալանները, և նրանց ողջ ամբարշտությունն ու պղծությունները ցույց տրվեն այս ժողովրդին. այո, և որ դու պահպանես այս գմեկնիչները:

22 Քանզի, ահա, Տերը տեսավ, որ իր ժողովուրդը սկսեց գործել խավարի մեջ, այո, գործել գաղտնի սպանություններ և պղծություններ. հետևաբար, Տերն ասաց՝ եթե նրանք չապաշխարեն, նրանք պիտի կործանվեն այս երկրի երեսից:

23 Եվ Տերն ասաց. Ես կպատրաստեմ իմ ծառա Գազեղեմի համար մի աքար, որը պիտի դուրս շողա մթությունից ի լույս, որ ես կարողանամ հայտնի դարձնել իմ ժողովրդի համար, ովքեր ծառայում են ինձ, որ ես կարող եմ նրանց համար հայտնի դարձնել իրենց եղբայրների գործերը, այո, նրանց գաղտնի գործերը, նրանց խավարի գործերը, և նրանց ամբարշտությունն ու պղծությունները:

24 Եվ այժմ, որդի՛ս, այս մեկնիչները պատրաստված էին, որպեսզի իրագործվեր Աստծո խոսքը, որը նա խոսել էր՝ ասելով.

25 Ես խավարից դուրս ակբերեմ, բոլոր նրանց գաղտնի գործերը, և նրանց պղծությունները. և եթե նրանք չապաշխարեն, ես բկկործանեմ նրանց երկրի երեսից. և ես ի լույս կբերեմ բոլոր նրանց գաղտնիքներն ու պղծություններն ամեն ազգի, որն այսուհետև տիրելու է երկրին:

26 Եվ այժմ, որդի՛ս, մենք տեսնում ենք, որ նրանք չապաշխարեցին, ուստի նրանք կործանվեցին, և առ այժմ Աստծո խոսքն իրագործվել է. այո, նրանց գաղտնի պղծությունները դուրս են բերվել խավարից և հայտնի դարձվել մեզ:

27 Եվ այժմ, որդի՛ս, ես պատվիրում եմ քեզ, որ դու պահես բոլոր նրանց երդումները, և նրանց ուխտերը, և նրանց գաղտնի պղծություններում իրենց համաձայնությունները. այո, և բոլոր նրանց անշանները, և նրանց զարմանալիքները դու պիտի պահես այս ժողովրդից, որ նրանք չիմանան դրանք, որ չլինի թե, պատահաբար, նրանք նույնպես ընկնեն խավարի մեջ ու կործանվեն:

28 Քանզի ահա, աանեծք կա ողջ երկրի վրա, որ կործանում պիտի գա այն բոլոր խավարի գործիչների վրա՝ համաձայն Աստծո զորության, երբ նրանք լիովին հասունանան. հետևաբար, ես ցանկանում եմ, որ այս ժողովուրդը չկործանվի:

29 Հետևաբար, դու պիտի պահես նրանց աերդումների և նրանց ուխտերի այս գաղտնի ծրագրերն այս ժողովրդից, և միայն նրանց ամբարշտությունը, և նրանց սպանությունները, և նրանց պղծությունները դու պիտի հայտնի դարձնես նրանց. և դու պիտի սովորեցնես նրանց՝ բատել այդպիսի ամբարշտությունը, և պղծությունները, և սպանությունները. և դու պիտի նաև սովորեցնես նրանց, որ այդ ժողովուրդը կործանվեց՝ իրենց ամբարշտության ու պղծությունների և իրենց սպանությունների պատճառով:

30 Քանզի ահա, նրանք սպանեցին Տիրոջ բոլոր մարգարեներին, ովքեր եկան նրանց մեջ՝ հայտարարելու նրանց իրենց անօրինությունների վերաբերյալ. և արյունը նրանց, ում նրանք սպանեցին, աղաղակում էր առ Տերը՝ իրենց Աստվածը, վրեժխնդրության համար՝ նրանց վրա, ովքեր իրենց սպանողներն էին. և այսպես Աստծո դատաստանները եկան այս խավարի ու գաղտնի խմբակցությունների գործիչների վրա:

31 Այո, և անիծված լինի երկիրը՝ հավիտյանս հավիտենից, խավարի ու գաղտնի խմբակցությունների այն գործիչների համար, նույնիսկ ի կործանում, եթե նախքան լիովին հասունանալը, նրանք չապաշխարեն:

32 Եվ այժմ, որդի՛ս, հիշի՛ր խոսքերը, որ ես խոսեցի քեզ հետ. մի վստահիր այդ գաղտնի ծրագրերն այս ժողովրդին, այլ սովորեցրու նրանց մի հավիտենական աատելություն՝ մեղքի և անօրինության հանդեպ:

33 աՔարոզիր նրանց ապաշխարություն և հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. սովորեցրու նրանց խոնարհեցնել իրենց և լինել բհեզ ու խոնարհ սրտով. սովորեցրու նրանց դիմակայել դևի ամեն գգայթակղության՝ իրենց հավատքով առ Տեր Հիսուս Քրիստոսը:

34 Սովորեցրու նրանց երբեք չձանձրանալ բարի գործերից, այլ լինել հեզ և սրտով խոնարհ, քանզի այդպիսիները ահանգստություն կգտնեն իրենց հոգիների համար:

35 Օ՜, հիշի՛ր, որդի՛ս, և սովորիր աիմաստություն քո երիտասարդության տարիներին. այո, քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները:

36 Այո, և ականչիր առ Աստված քո բոլոր գոյամիջոցների համար. այո, թող բոլոր քո արարքները լինեն ի Տերը, և ուր էլ որ գնաս, թող դա լինի Տիրոջով, այո, թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը. այո, թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան:

37 աԽորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար. այո, երբ դու պառկես գիշերը, պառկիր ի Տերը, որ նա կարողանա հսկել քեզ, քնիդ մեջ. և երբ դու վեր կենաս առավոտյան, թող քո սիրտը լի լինի բգոհությամբ առ Աստված. և եթե դու անես այս բաները, դու պիտի բարձրացվես վերջին օրը:

38 Եվ այժմ, որդի՛ս, ես որոշ բան ունեմ ասելու այն բանի վերաբերյալ, որը մեր հայրերը կոչում էին գունդ, կամ ուղեցույց, կամ մեր հայրերը կոչում էին այն աԼիահոնա, որը թարգմանվում է՝ կողմնացույց. և Տերն էր պատրաստել այն:

39 Եվ, ահա, որևէ մարդ չի կարող ստեղծել այդպիսի զարմանալի վարպետության մի կերտվածք: Եվ ահա, այն պատրաստված էր՝ ցույց տալու ուղին մեր հայրերին, որով նրանք պիտի ճանապարհորդեին անապատում:

40 Եվ այն աշխատում էր նրանց համար՝ Աստծո հանդեպ իրենց ահավատքի համաձայն. հետևաբար, եթե նրանք ունենում էին հավատք՝ հավատալու, որ Աստված կարող էր անել այնպես, որ այն սլաքները ցույց տային ճանապարհը, որով նրանք պետք է գնային, ահա, դա արվում էր. ուստի, նրանք ունենում էին այս հրաշքը, և նաև շատ ուրիշ հրաշքներ, օրեցօր գործված Աստծո զորությամբ:

41 Չնայած այդ հրաշքները գործվում էին ափոքր միջոցներով՝ այն նրանց ցույց էր տալիս զարմանալի գործեր: Նրանք ալարկոտ էին, և մոռանում էին գործադրել իրենց հավատքը և ջանասիրությունը, և դրա հետևանքով այն զարմանալի գործերը դադարում էին, և նրանք չէին առաջադիմում իրենց ճամփորդության մեջ.

42 Հետևաբար, նրանք հապաղում էին անապատում, կամ չէին ճամփորդում ճիշտ ուղով, և չարչարվում էին քաղցից ու ծարավից՝ իրենց օրինազանցությունների պատճառով:

43 Եվ այժմ, որդի՛ս, ես կկամենայի, որ դու հասկանայիր, որ այս բաներն առանց նմանության չեն. քանզի երբ մեր հայրերն ալարում էին ուշադրություն դարձնել այս կողմնացույցին (արդ, այս բաները ժամանակավոր էին), նրանք չէին բարգավաճում. դա ճիշտ այդպես է այն բաների վերաբերյալ, որոնք հոգևոր են:

44 Քանզի ահա, հեշտ է ուշք դարձնել Քրիստոսի ախոսքին, որը ցույց կտա ձեզ մի ուղիղ ճանապարհ դեպի հավերժական երանություն, ինչպես դա մեր հայրերի համար էր՝ ուշք դարձնել այս կողմնացույցին, որը ցույց կտար նրանց մի ուղիղ ճամփա դեպի խոստացված երկիրը:

45 Եվ այժմ, ես ասում եմ, մի՞թե այս բանում չկա մի օրինակ: Քանզի հենց այնպես հաստատ, ինչպես այս ուղեցույցը բերեց մեր հայրերին, հետևելով դրա ուղուն, դեպի խոստացված երկիր, Քրիստոսի խոսքերը, եթե մենք հետևենք դրանց ուղուն, պիտի տանեն մեզ այս վշտի հովտից դեպի մի շատ ավելի լավ խոստումի երկիր:

46 Օ՜, որդիս, ե՛կ աալարկոտ չլինենք՝ բճանապարհի հեշտության պատճառով. քանզի դա այդպես էր մեր հայրերի հետ. քանզի այնպես էր դա պատրաստված նրանց համար, որ եթե նրանք նայեին, կկարողանային գապրել, դա ճիշտ այդպես է մեզ հետ: Ճանապարհը պատրաստված է, և եթե մենք կամենանք նայել, մենք կարող ենք ապրել հավիտյան:

47 Եվ արդ, որդի՛ս, տես որ հոգ տանես այս սրբազան բաների համար, այո, տես որ նայես առ Աստված և ապրես: Գնա այս ժողովրդի մոտ և հայտարարիր խոսքը, և եղիր լրջմիտ: Մնաս բարով, որդի՛ս: