Դեռահաս, որը չի հասել իր սեռական հասունությանը: Հայրերն ու մայրերը պետք է իրենց երեխաներին սովորեցնեն հնազանդվել Աստծո կամքին: Երեխաներն անմեղ են, մինչև պատասխանատվության տարիքին հասնելը (Մոր. 8.22 ; ՎևՈՒ 68.27 ):
Երեխաները Տիրոջ ժառանգությունն են, Սաղ. ՃԻԷ.3–5 .
Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, Առակ. ԻԲ.6 .
Թույլ տվեք այդ երեխաներին, և դրանց մի արգելեք ինձ մոտ գալ, Մատ. ԺԹ.14 .
Հնազանդվեք ձեր ծնողներին, Եփես. Զ.1–3 (Կող. Գ.20 ).
Եթե Անկումը չլիներ, Ադամը և Եվան երեխաներ չէին ունենա, 2 Նեփի 2.22–23 .
Երեխաներին սովորեցրեք ճշմարտություն և լրջմտություն, Մոսիա 4.14–15 .
Փոքր երեխաներն ունեն հավերժական կյանք, Մոսիա 15.25 .
Հիսուսը վերցրեց փոքր երեխաներին և օրհնեց նրանց, 3 Նեփի 17.21 .
Քո բոլոր զավակները պիտի սովորեցվեն Տիրոջ կողմից, և մեծ պիտի լինի քո զավակների խաղաղությունը, 3 Նեփի 22.13 (Ես. ԾԴ.13 ).
Փոքր երեխաներն ապաշխարության կամ մկրտության կարիք չունեն, Մոր. 8.8–24 .
Փոքր երեխաները փրկագնված են աշխարհի հիմնադրումից ի վեր՝ իմ Միածնի միջոցով, ՎևՈՒ 29.46–47 .
Ծնողները պետք է իրենց երեխաներին սովորեցնեն ավետարանի սկզբունքներն ու սովորությունները, ՎևՈՒ 68.25, 27–28 .
Փոքր երեխաները սուրբ են՝ Քրիստոսի քավության միջոցով, ՎևՈՒ 74.7 .
Ծնողներին պատվիրվում է երեխաներին մեծացնել լույսի և ճշմարտության մեջ, ՎևՈՒ 93.40 .
Երեխաները, որոնք մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում, ՎևՈՒ 137.10 .