Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ուխտ
նախորդ հաջորդ

Ուխտ

Աստծո և մարդու միջև համաձայնություն, որի մեջ սակայն, նրանք չեն գործում որպես հավասարներ: Աստված տալիս է ուխտի պայմանները, և մարդիկ համաձայնվում են անել այն, ինչ նա խնդրում է անել: Այնուհետև, Աստված մարդկանց որոշակի օրհնություններ է խոստանում նրանց հնազանդության համար:

Սկզբունքներն ու արարողություններն ընդունվում են ուխտի միջոցով. Եկեղեցու այն անդամները, որոնք նման ուխտեր են կապում, խոսք են տալիս հարգել դրանք: Օրինակ՝ անդամներն ուխտ են կապում Տիրոջ հետ մկրտության ժամանակ և նորացնում են այդ ուխտերը՝ ճաշակելով հաղորդությունից: Նրանք լրացուցիչ ուխտեր են կապում տաճարում: Տիրոջ ժողովուրդն ուխտյալ ժողովուրդ է, և նա մեծապես օրհնվում է՝ պահելով Տիրոջ հետ կապած ուխտերը: