Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 54


Բաժին 54

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Նյուել Նայթին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. հունիսին (History of the Church, 1.180–181): Թոմսոնում, Օհայո, ճյուղի անդամները տարակարծիք էին ունեցվածքի նվիրաբերմանը վերաբերող հարցերում: Եսասիրություն և ժլատություն էր դրսևորվել, և Լեման Քոփլին խախտել էր իր ուխտը՝ նվիրաբերելու իր մեծ ագարակը, որպես ժառանգության վայր, Քոլսվիլից, Նյու Յորք, ժամանող Սրբերի համար: Էզրա Թայրը նույնպես հակաճառողների մեջ էր: Արդյունքում, Նյուել Նայթը (ճյուղի նախագահը Թոմսոնում) և այլ երեցներ եկել էին Մարգարեի մոտ՝ հարցնելու, թե ինչպես վարվել: Մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ այս հայտնությունը: (Տե՛ս 56-րդ բաժինը, որն այս հարցի շարունակությունն է):

1–6՝ Սրբերը պետք է պահեն ավետարանի ուխտը, որպեսզի ողորմություն ձեռք բերեն. 7–10՝ Նեղության մեջ նրանք պետք է համբերող լինեն:

1 Ահա, այսպես է ասում Տերը, այսինքն՝ աԱլֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը, այսինքն՝ նա, ով բխաչվել է աշխարհի մեղքերի համար,–

2 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Նյուել Նայթ, դու պետք է անխախտ կանգնես այն պաշտոնում, որին քեզ նշանակել եմ:

3 Եվ եթե քո եղբայրները ցանկանում են խույս տալ իրենց թշնամիներից, թող նրանք ապաշխարեն իրենց բոլոր մեղքերից և արդարև ախոնարհ լինեն իմ առաջ և զղջացող:

4 Եվ քանի որ աուխտը, որը նրանք կապել էին ինձ հետ, դրժվել է, ճիշտ այդպես էլ այն դարձել է բզուր և ապարդյուն:

5 Եվ վայ նրան, ում միջոցով գալիս է այս ահանցանքը, քանզի նրա համար ավելի լավ կլիներ, որ նա ծովի անդունդում խեղդվեր:

6 Բայց օրհնված են նրանք, ովքեր պահել են ուխտը և հետևել են պատվիրանին, քանզի նրանք աողորմություն ձեռք կբերեն:

7 Ուստի, գնացեք այժմ և փախեք այս հողից, չլինի թե ձեր թշնամիները գան ձեր վրա. և ճամփա ընկեք ու նշանակեք ում կամենում եք, որ լինի ձեր առաջնորդը և գումար վճարողը ձեզ համար:

8 Եվ այսպես, դուք պետք է ճամփա ընկնեք դեպի արևմտյան շրջաններ՝ դեպի աՄիսսուրիի հողը և Լամանացիների սահմանները:

9 Եվ ճամփորդությունն ավարտելուց հետո, ահա, ասում եմ ձեզ. աԱպրուստ փնտրեք, ինչպես մարդիկ, մինչև որ ես տեղ կպատրաստեմ ձեզ համար:

10 Եվ բացի այդ, ահամբերող եղեք նեղության մեջ, մինչև որ ես բգամ. և ահա, ես շուտով գալիս եմ, և իմ վարձքն ինձ հետ է, և նրանք, ովքեր կանուխ գփնտրել են ինձ, դհանգստություն պիտի գտնեն իրենց հոգիների համար: Ճիշտ այդպես: Ամեն: