Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ադամի եվ Եվայի անկումը
նախորդ հաջորդ

Ադամի եվ Եվայի անկումը

Այն ընթացքը, որով մարդկությունը մահկանացու դարձավ այս երկրի վրա: Երբ Ադամն ու Եվան կերան արգելված պտղից, նրանք դարձան մահկանացու, այսինքն՝ մեղքին և մահվան ենթակա: Ադամը դարձավ «առաջին մարմինը» երկրի վրա (Մովսես 3.7): Վերջին օրերի հայտնությունները պարզ են դարձնում, որ Անկումն օրհնություն է, և որ Ադամին և Եվային պետք է հարգանք մատուցել՝ որպես ողջ մարդկության առաջին ծնողների:

Անկումն անհրաժեշտ քայլ էր մարդու զարգացման համար: Քանի որ Աստված գիտեր, որ Անկումը լինելու է, դեռ նախաերկրային կյանքում նա Փրկիչ էր նախապատրաստել: Հիսուս Քրիստոսը եկավ ժամանակների գագաթնակետին, որ քավություն անի Ադամի անկման համար և նաև մարդու անձնական մեղքերի համար՝ մի պայմանով, որ մարդ պիտի ապաշխարի: