Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Աբրահամի ուխտը
նախորդ հաջորդ

Աբրահամի ուխտը

Աբրահամն ընդունեց ավետարանը և կարգվեց բարձրագույն քահանայության (ՎևՈՒ 84.14; Աբր. 2.11) և մտավ սելեստիալ ամուսնության մեջ, որը վեհացման ուխտն է (ՎևՈՒ 131.1–4; 132.19, 29): Աբրահամը խոստում ստացավ, որ այդ ուխտերի բոլոր խոստումները կառաջարկվեն իր մահկանացու ժառանգներին (ՎևՈՒ 132.29–31; Աբր. 2.6–11): Այդ ուխտերն ու խոստումները միասին կոչվում են Աբրահամի ուխտ: Այդ ուխտի վերականգնումն ավետարանի վերականգնում էր վերջին օրերին, որովհետև դրա միջոցով օրհնվում են երկրագնդի բոլոր ազգերը (Գաղ. Գ.8–9, 29; ՎևՈՒ 110.12; 124.58; Աբր. 2.10–11):