Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նոր եվ հավիտենական ուխտ


Նոր եվ հավիտենական ուխտ

Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը (ՎևՈՒ 66.2): Այն նոր է, ամեն անգամ, երբ ուրացության ժամանակաշրջանից հետո կրկին հայտնի է դառնում: Այն հավիտենական է այն իմաստով, որ Աստծո ուխտն է և մատչելի է եղել ավետարանի յուրաքանչյուր տնտեսության ժամանակ, երբ մարդիկ կամեցել են ստանալ այն: Նոր և հավիտենական ուխտը մարդկանց համար կրկին երկրի վրա հայտնվել է Հիսուս Քրիստոսի կողմից՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այն ներառում է սրբազան արարողություններ, որոնք սպասավորվում են քահանայության իշխանությամբ, ինչպես օրինակ՝ մկրտությունը և տաճարային ամուսնությունը, որոնք մարդու համար ապահովում են փրկություն, անմահություն և հավերժական կյանք: Երբ մարդիկ ընդունում են ավետարանը և խոստանում են պահել Աստծո պատվիրանները, Աստված ուխտում է նրանց տալ իր նոր և հավիտենական ուխտի օրհնությունները: