Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մորմոն՝ Նեփիացի մարգարե


Մորմոն՝ Նեփիացի մարգարե

Նեփիացի մարգարե, զինվորական հրամանատար և հիշատակարանները պահող Մորմոնի Գրքում: Մորմոնն ապրել է Ք.ծ.հ. մոտ 311–385թթ. (Մորմ. 1.2, 6; 6.5–6; 8.2–3): Իր կյանքի մեծ մասը, տասնհինգ տարեկանից սկսած, նա եղել է զինվորական առաջնորդ (Մորմ. 2.1–2; 3.8–12; 5.1; 8.2–3): Ամմարոնը Մորմոնին հրահանգեց նախապատրաստվել, որ պահպանի հիշատակարանները և անձամբ մի հիշատակարան գրի (Մորմ. 1.2–5; 2.17–18): Իր կյանքի պատմության հուշագրություններն անելուց հետո, Մորմոնը Նեփիի մեծ թիթեղները համառոտագրեց Մորմոնի թիթեղների վրա: Հետագայում նա այս սրբազան հիշատակարանները հանձնեց իր որդուն՝ Մորոնիին: Այդ թիթեղներն այն հիշատակարանի մասն էին, որից Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը:

Մորմոնի Խոսքերը

Փոքր գիրք Մորմոնի Գրքում: Օմնիի գրքի Ամաղեկի վերջին խոսքերի և Մոսիայի գրքի առաջին խոսքերի միջև, Մորմոնը, բոլոր այդ հիշատակարանների խմբագիրը, տեղադրեց այս ներդիրը: (Տե՛ս Մորմոնի Գրքի սկզբում՝ «Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրություն»):

Մորմոնի գիրքը

Առանձին գիրք այն սուրբ գրքի հատորների թվում, որը հայտնի է որպես Մորմոնի Գիրքը: 1–2-րդ գլուխները պատմում են Ամմարոնի՝ Նեփիացիների մի մարգարեի մասին, որը Մորմոնին հրահանգում է, թե երբ և որտեղ գտնել թիթեղները: Նաև սկսվում են մեծ պատերազմներ և Երեք Նեփիացիները վերցվում են՝ մարդկանց ամբարշտության պատճառով: 3–4-րդ գլուխները պատմում են, որ Մորմոնն ապաշխարություն է աղաղակում ժողովրդին. սակայն նրանք անզգայացել էին և այնպիսի մեծ ամբարշտություն էր իշխում նրանց մեջ, ինչպիսին երբեք չէր եղել Իսրայելում: 5–6-րդ գլուխներում հիշատակվում են վերջին պատերազմները Նեփիացիների և Լամանացիների միջև: Մորմոնը սպանվում է Նեփիացիների ազգի մեծ մասի հետ: 7-րդ գլխում, նախքան մահանալը, Մորմոնը կոչ է անում իր ժամանակի և ապագայի մարդկանց, որ ապաշխարեն: 8–9-րդ գլուխներում հիշատակվում է, որ միայն Մորմոնի որդին՝ Մորոնին էր կենդանի մնացել: Նա գրի առավ մահվան և կոտորածի վերջին տեսարանները, այդ թվում՝ Նեփիական ազգի բնաջնջումը, և մի պատգամ գրեց ապագա սերունդներին և հիշատակարանները կարդացողներին: