Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մորոնի՝ Մորմոնի որդի


Մորոնի՝ Մորմոնի որդի

Վերջին Նեփիացի մարգարեն Մորմոնի Գրքում (մոտ Ք.ծ.հ. 421թ.): Մորմոնը, անմիջապես իր մահանալուց առաջ, Մորմոնի թիթեղներ կոչվող պատմական հիշատակարանները հանձնեց իր որդուն՝ Մորոնիին (ՄԽ 1.1): Մորոնին ավարտեց Մորմոնի թիթեղները կազմելը: Նա ավելացրեց Մորմոնի գրքի 8-րդ և 9-րդ գլուխները (Մորմ. 8.1): Նա համառոտագրեց և ներառեց Եթերի գիրքը (Եթեր 1.1–2) և ավելացրեց իր գիրքը, որը կոչվում է Մորոնիի գիրք (Մոր. 1.1–4): Մորոնին կնքեց թիթեղները և դրանք պահեց Կումորա բլրում (Մորմ. 8.14; Մոր. 10.2): 1823 թվականին, Մորոնին՝ որպես հարություն առած էակ, ուղարկվեց, որպեսզի Մորմոնի Գիրքը հայտնի դարձնի Ջոզեֆ Սմիթին (ՋՍ–Պ 1.30-42, 45; ՎևՈՒ 27.5): Ամեն տարի, 1823–1827թթ., նա հրահանգում էր երիտասարդ մարգարեին (ՋՍ–Պ 1.54) և, ի վերջո, 1827-ին, նա թիթեղները հանձնեց նրան (ՋՍ–Պ 1.59): Թարգմանելուց հետո Ջոզեֆ Սմիթը թիթեղները վերադարձրեց Մորոնիին:

Մորոնիի գիրքը

Մորմոնի Գրքի վերջին գիրքը: Այն գրվել է Նեփիացի վերջին մարգարե՝ Մորոնիի կողմից: 1–3-րդ գլուխները պատմում են Նեփիացիների վերջնական բնաջնջման մասին և հրահանգներ են տալիս Սուրբ Հոգին և Քահանայությունը շնորհելու վերաբերյալ: 4–5-րդ գլուխները մանրամասն նկարագրում են հաղորդությունը սպասավորելու ձևը: 6-րդ գլուխն ամփոփում է Եկեղեցու գործերը: 7–8-րդ գլուխները քարոզներ են ավետարանի առաջին սկզբունքների վերաբերյալ, այդ թվում՝ Մորմոնի ուսմունքները հավատքի, հույսի և գթության մասին, բարին ու չարը դատելու մասին (Մոր. 7) և Մորմոնի բացատրությունը, որ փոքր երեխաները կենդանի են Քրիստոսում և մկրտության կարիք չունեն (Մոր. 8): 9-րդ գլուխը նկարագրում է Նեփիացի ազգի անառակությունը: 10-րդ գլուխը Մորոնիի վերջին պատգամն է և ընդգրկում է այն ուղին, որով կարելի է իմանալ ճշմարտությունը Մորմոնի Գրքի մասին (Մոր. 10.3–5):