Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հիշատակի գիրք


Հիշատակի գիրք

Գիրք, որը սկսվել էր Ադամի կողմից, որի մեջ արձանագրվել էին նրա հետնորդների գործերը. նաև որևէ այլ նմանատիպ հիշատակարաններ, որոնք այդ ժամանակից ի վեր վարել են մարգարեները և հավատարիմ անդամները: Ադամը և նրա երեխաները պահում էին հիշատակի գիրք, որում նրանք գրում էին ոգեշնչման ոգով, և ծննդոց գիրք, որը պարունակում էր նրանց տոհմաբանությունը (Մովսես 6.5, 8): Նման հիշատակարանները հնարավոր է մաս կազմեն մեր վերջնական դատաստանի վճիռը կայացնելիս: